Պարզեցված կարգով ապրանքների վերադարձը ազատ տնտեսական գոտու տարածք տեղի է ունենում հայտարարության միջոցով. ՊԵԿ

Լուրեր

08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 16:01
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

Նախորդ տարի Հայաստանի կառավարությունը ընդունել է ազատ տնտեսական գոտիների գործունեության համար նոր որոշում։ Այն հնարավորություն է տալիս ապահովել բարենպաստ ներդրումային պայմաններ, կրճատել վարչարարական ծախսերը։ Տնտեսվարողների համար ստեղծվել են ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների արտահանման և հետադարձ ներմուծման համար պարզեցված ընթացա¬կարգեր` առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման և նոր մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրման. տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից:

Նոր կարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքերի և հարկերի պարտավորություն չի ծագում, եթե ապրանքներն արտահանվում են․

• տեխնիկական սպասարկման, վերանորոգման կամ բնականոն վիճակը պահպանելու,
• փորձարկման, ստուգման կամ այլ նմանատիպ գործառնություններ իրականացնելու,
• «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային գործառնություններ իրականացնելու,
• սեփական արտադրական և տեխնո¬լոգիական կարիքների,
• ինչպես նաև վերամշակման, մշակման և որոշակի այլ փոփոխությունների նպատակով։

Պարզեցված կարգով արտահանման համար տնտեսվարողը ներկայացնում է դիմում մաքսային մարմիններին՝ արտահանումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ։

Մաքսային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է արտահանման թույլտվություն կամ մերժում է, եթե թույլտվության համար անհրաժեշտ պայմանները պահպանված չեն: Մաքսային մարմինը, դիտարկելով փաստաթղթերը, մեկօրյա ժամկետում իրավունք ունի պահանջել դիմումի մեջ առկա տեղեկատվությունը հաստատող փաստաթղթերը։

Դիմումատուի կողմից ներկայացվող դիմումի մեջ մաքսային մարմիններին ներկայացվում են մաքսային հայտարարագրի համարը, ապրանքի հերթական համարը, նկարագիրը, ծածկագիրը, քանակը և այն գործառնությունները, որոնք կարող են իրականացվել ապրանքի հետ: Դրվում է նաև ժամկետ հայտարարատուի կողմից ներկայացված պայմանագրին համապատասխան: Պայմանագրում նշված ժամկետից պակաս լինելու դեպքում՝ մաքսային մարմինը կարող է երկարաձգել այդ ժամկետը, բայց ոչ ավելի քան պայմանագրի ժամկետը:

Պարզեցված կարգով ապրանքների վերադարձը ազատ տնտեսական գոտու տարածք տեղի է ունենում հայտարարության միջոցով։ Նախկինում արտահանված ապրանքը հայտարարատուն վերադարձնում է առանց մաքսային հայտարարագրման։ Թե՛ արտահանման թույլտվությունը, թե՛ հայտարարությունը հաշվառվում են մաքսային մարմինների կողմից: