17-րդ միջոցառման շրջանակներում 61 ընկերություն դրամաշնորհ կստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։

Մարտի 17-23-ը  տեղի ունեցավ  նախագծերի ներկայացման փուլը, որի ընթացքում վերանայվեց նորարարական 23 գաղափար և կայացած ընկերությունների 38 հայտ։

Նորարարական գաղափարների անվանակարգում հաղթող ընկերությունների թվում է «Քայլտեք»-ը, որի ներկայացրած սարքը՝ էկզոկմախքը, նոր խոսք է վերականգնողական բժշկության բնագավառում։ Գաղափարը ծնվել է Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մասնագիտությամբ կինեզիոլոգ Դավիթ Արսենյանը որոշել է օգնել ողնուղեղային  և գանգուղեղային վնասվածք ստացած զինվորներին և հիմնել  է ընկերություն, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական սարքավորումների արտադրությամբ։

Առաջին մոդելն արդեն փորձարկվել է։ Ներկայիս սարքը ավելի նորացված, հզորացված ու կատարելագործված կլինի, հնարավորություն կտա քայլքի ժամանակ նույնիսկ հավասարակշռություն պահել։ Դրամաշնորհի օգնությամբ հույս ունեն, որ կարճ ժամանակում նոր սարքն արդեն կկիրառվի։

Էկզոկմախքում ներդրված է սեփական նախագծման կառավարման ծրագրային ապահովումը, որը կիրառվում է բոլոր տեսակի շարժիչներում։ Սարքի 6 հանգույցները պտտվելով՝ ստեղծում են իրական  քայլքի վիճակ, որն  ապահովում է անշարժ հոդերի էլաստիկությունը։

Կայացած ընկերությունների դրամաշնոհների հայտատուների թվում էր «Ինստիգեյթ ռոբոտիքս»- ը  յուրատեսակ ծրագրով՝ նախատեսված  կանխելու անտառային հրդեհները և ծառահատումները։  Սարքը կարողանում է տեղորոշել կտրող սարքերի ձայնը, ֆիքսել ծուխը, տարածքը նկարում և ուղարկում է իրավիճակային կենտրոն։

Սարքը բազմաֆունկցիոնալ է.  կարող է տեղեկություններ ուղարկել նաև տվյալ տարածքի եղանակի՝ ջերմաստիճանի, քամու արագության, տեղումների վերաբերյալ։ Կարող է կիրառվել նաև պաշտպանական նպատակներով,  որն առայժմ նախագծային փուլում է։ 30-250մ բաց տարածությունում տեղադրելու պարագայում այն կարող է ֆիքսել շարժումը և իրավիճակը փոխանցել կառավարման կենտրոն։  Լիցքավորվում է արևի էներգիայով և առանց միջամտության, ինքնավար աշխատում է հինգ տարի։

Նշենք, որ պատերազմական գործողությունների պատճառով 17-րդ միջոցառման գործընթացը սառեցվել էր, միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցները վերադարձվել էր ՀՀ պետական բյուջե։

ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ՝ 2021թ. ՀՀ պետական բյուջեից կրկին միջոցներ է հատկացվել 17-րդ միջոցառման ֆինանսավորման համար։