ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին և ուսումնասիրում ուկրաինական կողմի հայտարարությունները տեղի ունեցածի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցի ժամանակ, գրում է AP-ն:

«Մենք դատապարտում ենք Ուկրաինայի արևելքում հերթական էսկալացիան։ Այն վերջերս հանգեցրել է 4 ուկրաինացի զինծառայողի մահվան։ Մենք հետևում ենք սահմանի երկայնքով ՌԴ զինված ուժերի տեղակայման վերաբերյալ Ուկրաինայի զինվորականների հայտարարություններին։ Համակ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին և, իհարկե, հորդորում ենք Ռուսաստանին լինել ավելի թափանցիկ»,- հայտարարել է Քիրբին:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի ԶՈւ հաղորդումները, սակայն չի հերքել, որ Վաշինգտոնը կհիմնվի սեփական հետախուզության տվյալների վրա։

Հիշեցնենք՝ իրավիճակը Դոնբասում սրվել է մարտի 26-ին, երբ Շումա գյուղի մոտերքում զոհվել է Ուկրաինայի ԶՈւ 4 զինծառայող։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը մտահոգություն է հայտնում, որ ուկրաինական կողմը կարող է սադրիչ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի հարավ-արևելքում, ինչը քաղաքացիական պատերազմի սպառնալիք կառաջացնի:

Տաթև Ֆռանգյան