ՀՀ-ում 1 տարում մոտ 7700 երեխա վարակվել է Covid-19-ով. 120-ի մոտ ախտորոշվել է Կավասակիի համախտանիշ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

«6 տարեկան տղայիս մոտ միայն 2 օր 38,5 ջերմություն եղավ»։ «Իմ 3 տարեկան տղան է հիվանդացել, 2 օր ջերմեց, թվաց թե լավացավ,բայց 14 օր հետո սկսվեց իսկական դժոխքը… աղիների հետ կապված, լուծ, 40+ ջերմություն»։«1.10 էր մոտավոր բալիկս, որ վարակվեցինք, միայն մի օր 7.5 ջերմ ունեցավ, բայց լրիվ լավ էր զգում իրեն»։

Մայրիկները նկարագրում են՝ ինչ ախտանիշներով է երեխաների մոտ արտահայտվել կորոնավիրուսը։ Հայաստանում մեկ տարում՝ մարտը ներառյալ, մոտ 7․700 երեխայի մոտ ախտորոշվել է Քովիդ-19։ Սա կազմում է վարակվածների մոտ 4․5 տոկոսը: Առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը նշում է՝ խոսքը միայն թեստավորված երեխաների մասին է։

«Արաբկիր» բժշկական համալիրը միակը չէ, որտեղ դրական թեստավորմամբ երեխաներ են բուժում ստանում։ Քովիդ-19 բաժանմունքն այստեղ բացվել է Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումից անմիջապես հետո։ Այս պահին այն ծանրաբեռնված է, բայց հանրապետությունում նոր բաժանմունքներ բացելու կարիք դեռ չկա։

Երեխայի մահվան դեպք ևս գրանցվել է։ Սերգեյ Սարգսյանը նշում է՝ երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ։ Քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների մոտ հիվանդության ընթացքն ավելի ծանր է, մյուս երեխաների դեպքում հիմնական ախտանիշը բարձր ջերմությունն է։

Ամենածանր վիճակը բազմահամակարգային բորբոքայինն է համարվում, որը հայտնի է որպես Կավասակիի համախտանիշ՝ բուժման ծանր ընթացքով և հաշմանդամության զարգացման հնարավոր ելքով։ Առաջին այդպիսի դեպքը Հայաստանում գրանցվել է 2020 թվականի մայիսին։ 1 տարվա ընթացքում 120 երեխայի մոտ է ախտորոշվել այդ համախտանիշը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան