Օգտատիրոջ անունից գրել էր նրա ընկերներին, թե զինծառայողին գումար է պետք. ՏՊԳ պետը՝ խաբեության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
Բոլորը

Տեղեկացվածության պակասի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ կարող են համացանցում տարածվող խաբեության զոհ դառնալ: Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ համացանցում խաբեություններ տարբեր ժամանակաշրջանում ու տարբեր ակտիվությամբ լինում են, պարզապես ժամանակ առ ժամանակ դրանց «փաթեթավորումն» է փոխվում: Թե՛ քաղաքացիների ահազանգերից, թե՛ ուսումնասիրություններից  մասնագետն առանձնացեց վերջին օրերին առավել տարածված կեղծիքները, որոնց արդյունքում սոցիլական ցանցերի օգտատերերը թիրախում են հայտնվում:

«Մարտի վերջին օրերին երեք տարբեր ոճով առերևույթ խաբեության դրվագների ականտես եղանք: Դրանցից մեկն այն էր, որ «Ֆեյսբուքում» հաղորդագրություն էր եկել առցանց աշխատանքի մասին, որն առաջարկում էր հեռախոսում համապատասխան ծրագիր ներբեռնելու արդյունքում գումար վաստակելու հնարավորություն տալ: Առաջարկ անողներն ինչ-որ կարգավորումների պատրվակով վերցնում են «զոհի» էլեկտրոնային փոստի հասցեն և փորձում են գաղտնաբառը ստանալ: Երբ քաղաքացին ուշադիր չի լինում, ուղարկում է գաղտնաբառը, զեղծարարը հասանելիություն է ստանում անձի նկարներին ու դրանց չհարապարակելու դիմաց գումարներ է փորձում կորզել»,- ասաց  Գևորգ Հայրապետյանը:

Մեկ այլ դեպք, երբ «Ֆեյսբուքի» օգտատիրոջ անունով կեղծ էջ էին բացել, գրել էին իր ընկերներին ու զինվորի համար գումար էին փորձել ստանալ: Մասնագետի խոսքով՝ այստեղ, փաստորեն, որպես գործիք օգտագործել են այլ մարդու տվյալները, այսինքն՝ ինքնության գողություն է տեղի ունեցել:

«Նման դեպքում միշտ խորհուրդ է տրվում կապի այլընտրանքային միոջոցով ճշտել այդ նամակն իսկապես ընկերոջից եք ստանում, թե ոչ: Հիշեք, համացանցը հարմար տեղ է ինքնության գողություն իրականացնելու ուրիշի անունից հանդես գալու համար»,- ասաց մասնագետը:

Հաջորդ դեպքն այն է, որ զեղծարարները հանդես էին եկել e-dram օնլայն դրամապանակի անունից և առաջարկել էին գրանցվել որպես օգտատեր՝ պատրվակով, որ նոր գրանցվող օգտատերերի համար ակցիա կա: Նաև նշվում էր, որ եթե օգտատեր եք, ապա ուղարկեք հեռախոսահամարը ճշտելու հաշվի կարգավիճակը, ու խնդրում էին հեռախոսին եկած վավերացման կոդը: Արդյունքում, հասանելիություն էին ստանում մարդու օնլայն դրամապանակին ու առկա բոլոր միջոցներին:

«Հորդորում ենք ոչ մի դեպքում անձնական հարթակի գաղտանաբառը չտրամադրել որևէ մեկին: Չի կարելի փոխանցել նաև այնպիսի վավերացման կոդեր, որոնք հասանելիություն են տալիս գաղտնաբառին կամ հարթակին: Անպայման կիրառել երկփուլանի վավերացման հնարավորությունը: Դրա իմաստն այն է, որ անգամ եթե որևէ մեկը հաջողացնում է գաղտանաբառը ստանալ, միևնույն է, չի կարող մուտք գործել, քանի դեռ երկրորդ փուլում չի ստացել վավերացնող կոդը: Համացանցում կասկածով մոտեցեք հեշտ ճանապարհով գումար աշխատելու ցանկացած առաջարկին»,- հավելեց մասնագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: