ՄԻՊ-ը «Le Monde»-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր հայեցակարգը Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը միջազգային լրատվամիջոցին է ներկայացրել նաև իր հայեցակարգը Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ։

👉⚠ Լրագրողը պատկերավոր նկարագրել է Սյունիքում մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները․ «Ահա արդեն երկու ամիս է, ինչ Ստեփան Մովսիսյանը ստիպված է ուշադիր լինել, թե ուր է ոտք դնում: Մեկ սխալ քայլ, և 72-ամյա գյուղացին կհայտնվի Ադրբեջանում: Համենայն դեպս, այդպես են պնդում ադրբեջանցի զինվորները: 2020 թվականի դեկտեմբերի 27-ին նրանք հայտնվել են գյուղում իրենց GPS-ով և կտրուկ հայտարարել, որ իրենց է պատկանում սահմանին տեղակայված տան կեսը, ինչպես նաև ճանապարհի մի կողմում գտնվող 11 տները:

Մտահոգված ծերունու աչքերի առաջ զինվորները տեղադրել են «Գյուղ Շուռնուխ, Կուբաթլուի շրջան, Ադրբեջանի Հանրապետություն» գրությամբ ցուցանակը: Տարեց մարդու տան ննջասենյակն ու հյուրասենյակը մնացել են հայկական կողմում, սակայն գոմ նա այլևս մտնել չի կարողանա: Ինչևիցե, նրա վիճակն այնքան վատ չէ, որքան իր հարևաններինը, որոնց ուղղակիորեն դուրս են արել իրենց տներից: Բնակիչներին այն հանգամանքն էր ցնցել, որ Շուռնուխն ընդգրկված է Հայաստանի Սյունիքի մարզում և ոչ թե Կուբաթլուի (Սանասար) շրջանի, որն անցել է ադրբեջանական կողմին:

Այժմ լեռան ստորոտին գտնվող գյուղում լարված իրավիճակ է:

❗ Ստեփան Մովսիսյանը ստիպված է հարմարվել նոր հարևաններին: Երբ նա դուրս է գալիս պատշգամբ, հայացքն ընկնում է դրոշների ու զինվորականների շարանի վրա. ադրբեջանցիները տեղակայվել են կիսաքանդ կառույցում, ռուս խաղաղապահները տեղակայվել են ճանապարհի մյուս կողմում, իսկ իր այգում այժմ օրուգիշեր երկու հայ սահմանապահներ են հերթապահում: «Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ինձ են հետևում»,- ծիծաղկոտ հայացքով ասում է տղամարդը»: