Ամիսներ անց կրկին քայլում են. պատերազմից հետո պրոթեզավորման կարիք ունեցողները 114-ն են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արամ Արզումանյանը 8 տղաներից մեկն է, որոնք այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ոտքերի պրոթեզներով առաջին քայլերն են անում։ 19-ամյա Արամը պոլիտեխնիկի ուսանող է։ Պատերազմի օրերին Ջրականում էր․ հոկտեմբերի 10-ին վիրավորվել է, կորցրել 2 ոտքը։ Այսօր արդեն պրոթեզների շնորհիվ կրկին քայլում է։

Վերականգնողական կենտրոնի կարևորագույն հաղթանակն է սա․ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսպես է բնորոշում տղաների առաջին քայլերը։

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անդամահատված տղաները 114-ն են։ Բոլորի պրոթեզավորման գործընթացը մեկնարկել է։ Ձեռք են բերել աշխարհի լավագույն պրոթեզները՝ վստահեցնում են կենտրոնում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը նշում է՝ Հայաստանի համար նաև զեղչեր են արվել։

Կառավարությունը, ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ստանձնում է է պրոթեզավորման հետագա խնամքը, ինչը շարունակական պրոցես է։

Հոլանդացի պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը նշում է՝ մեկնարկից ավելի քան գոհ է, տղաները մոտիվացված են, արագ հարմարվում են։ Միայն սրտնեղում է, որ ապրիլի 25-ին վերադառնալու է Նիդերլանդներ ու չի կարողանալու հետևել ընթացքին։

Մեկնարկից ոգևորված են նաև օրվա հերոսները, չնայած ոգևորության մասին տեսախցիկի առջև խոսել չեն ուզում։

Պահեստազորային Գևորգ Իսունցը վստահեցնում է՝ հիմա էլ, նույնիսկ պրոթեզով, պատրաստ է պատերազմելու։ 22 տարի Բերձորում է ապրել, վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում։ Կորցրել է ձախ ոտքը։ Վիրավորվել է նաև որդին։ Հիմա միասին են ապաքինվում, միասին էլ կվերադառնան Արցախ։

Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ նշում է՝ առաջիկայում նախատեսում են գործընթացում ներգրավել նաև նախորդ տարիներին վիրավորում ստացած տղաներին՝ ամեն տարի այդ շրջանակն ավելի մեծացնելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան