Բացահայտվել է հանցավոր խումբ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 19.03.2021 թ.-ին, խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը 2020թ. դեկտեմբերից մինչև 2021 թ. փետրվար ամիսը զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատճառաբանություններով, խաբեության միջոցով, օգնություն ստանալու պատրվակով ԱՄՆ քաղաքացի Հ.Թ.-ից բանկային փոխանցումներով ստացել է 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերից պարզվել է, որ N զորամասի ժամկետային զինծառայող Մ.Ք.-ն, սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով ԱՄՆ քաղաքացի Հ.Թ.-ի հետ, նշված ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով նրանից խաբեությամբ ստացել է գումարներ, որից հետո իր ծանոթներ Վ.Ղ.-ի և Ա.Հ.-ի հետ նախօրոք համաձայնության գալով, կեղծ օգտատիրոջ անվան տակ, խաբեությամբ և շորթմամբ Հ.Թ-ից գումարներ է պահանջել, որոնք բանկային փոխանցումներով ուղարկվել են քաղաքացիներ Մ.Ա.-ին և Ա.Ա.-ին, իսկ վերջիններս էլ իրենց փոխանցված գումարները, նախնական պայմանավորվածության համաձայն, տվել են հիշյալ անձանց:

Բացատրություններ են տվել N զորամասի ժամկետային զինծառայող Մ.Ք.-ն, քաղաքացիներ Վ.Ղ.-ն, Ա.Հ.-ն և Ա.Ա.-ն: Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: