Ամեն ինչ պլանավորված է. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Խորհրդարանի երեք խմբակցություն անտրամաբանական է համարում, որ Սերժ Սարգսյանը կարող է իշխանությունը կորցնել այն 8 օրերի ընթացքում, երբ ՀՀԿ նախագահ լինելուց բացի ուրիշ որևէ պաշտոն չի զբաղեցնի:

«Իշխանության ներսում չկա էն ներուժը, որ ինքը գնա դրան»,- ասում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր Արամ Սարգսյանը նկատում է, որ իշխանությունից դժգոհ են նույնիսկ հանրապետական պատգամավորները, սակայն ինքը Սերժ Սարգսյանին առանց իշխանության թողնելու մասով կդժվարանա կանխատեսում անել:

«Սերժ Սարգսյանի մասով իմ արած կանխատեսումները մշտապես սխալ են դուրս եկել»,- խոստովանում է Արամ Սարգսյանը:

Հանրապետական Ալիկ Սարգսյանը այդ 8 օրերին՝ ապրիլի 9-ից մինչև 17-ը առանց իշխանության մնացող Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի մասով ոչ մի մտահոգություն չունի:

«Ամեն ինչ պլանավորված է, ամեն ինչ նախատեսված է, ամեն ինչ քննարկված է նախապես, մենք արդեն կողմնորոշված ենք, հասկանում ենք ինչ պիտի լինի»,- ասում է նախկին ոստիկանապետը:

 Մհեր Արշակյան