Հասկանում եմ, որ փաստացի նախընտրական գործընթացում եք, սակայն հորդորում եմ տիկին Զոհրաբյանին ապատեղեկատվություն չտարածել բարձր ամբիոնից. Բադասյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած այն մտքին, թե «ՔԿՀ աշխատակիցները դատապարտյալներին ասում են՝ գիտեք, չէ՞, ում պիտի ընտրեք»:

««Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների հարազատներից ահազանգեր է ստանում, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի փոխտնօրեն Սմբատ Բուլղադարյանը, «Նուբարաշեն»-ից Գևորգ Վարոսյանը, «Նուբարաշեն»-ի, «Արմավիր» ՔԿՀ-ների ռեժիմի տարբեր աշխատակիցներ հանդիպում են դատապարտյալներին, կալանավորներին և ասում են՝ «գիտեք չէ՞՝ ում պետք է ընտրեք, չընտրեցիք՝ խնդիրներ կունենաք»։

Հասկանում եմ, որ փաստացի նախընտրական գործընթացում եք, սակայն հորդորում եմ տիկին Զոհրաբյանին ապատեղեկատվություն չտարածել բարձր ամբիոնից, և, ահազանգը ստանալուն պես, առնվազն ճշտել Նախարարությունից, եթե, իհարկե, իրականում կա ճշմարտությունը բացահայտելու ցանկություն։

Քրեակատարողական ծառայողները որևէ քաղաքական պրոցեսում ներգրավված չեն, Քրեակատարողական ծառայությունն ապաքաղաքական մարմին է և այդիպիսին լինելու է միշտ։

Չեմ անդրադառնա կարճ հայտարարության մեջ արված մի քանի սխալ տեղեկություններին, ընդամենը ներկայացնեմ մեկ փաստ, որը կհերքի տիկին Զոհրաբյանի ահազանգով բարձրացված խնդրի իրական լինելը։ Հնչեցվեց, որ Գևորգ Վարոսյանը, ով, ի դեպ, ոչ թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի, այլ «Արմավիր» ՔԿՀ-ի Օպերատիվ բաժնի պետն է, ևս նման հարցով է դիմել դատապարտված և կալանավորված անձանց։

Տիկի՛ն Զոհրաբյան, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հայտարարությունն արվել է օրեր առաջ՝ մարտի 18-ին, իսկ պարոն Վարոսյանը 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 5-ը, այնուհետև, փետրվարի 9-ից մինչև մարտի 11-ը գտնվել է արձակուրդում, իսկ մարտի 12-ից առ այսօր՝ ժամանակավոր անաշխատունակության մեջ է, հետևապես, բացակայում է հնարավորությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հայտարարությունից հետո շփում ունենար ՔԿՀ-ում պահվող անձանց հետ։

Տիկին Զոհրաբյանին հորդորում եմ ինձ տրամադրել ահազանգի աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ։ Վստահեցնում եմ, որ նման արատավոր երևույթների կանխարգելումը, բացահայտումն ու դրանց պատշաճ իրավական գնահատական տալու առաջին շահագրգիռ կողմը ես եմ»։