Ես Ռեմբո չեմ, թուրքի դեմ կռված հրամանատար եմ, Ռեմբոն Ռուբոյենք են, որ 20-30 մեքենայով ման են գալիս. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ

-Պարո՛ն Միքայելյան, 44-օրյա պատերազմի շուրջ բազմապիսի տեսակետներ են հնչում։ Սակայն պատերազմին դեռ կանդրադառնանք, նախ խոսենք վերջին ներքաղաքական զարգացումների մասին։ Հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչ եք կարծում՝ արդյո՞ք ներքաղաքական լարվածությունը կմեղմացվի այդ ընտրություններով։

-Արտահերթ ընտրությունները կարևոր են, որովհետև ներքաղաքական վիճակը կկարգավորվի։ Անվստահության խնդիր կա այսօր, մարդկանց որոշ մասն աթոռ է ուզում, որոշ մասը չի կողմնորոշվում՝ երկրում ինչ է եղել, կեսին դավաճան են ասում։ Պետք է դրվի ժողովրդի դատին։ Ժողովուրդն ում ձայն կտա, թող ինքն էլ գա, իշխի։ Ես ոչ մի կողմին չեմ ուզում պահեմ կամ քննադատեմ։ Դա ժողովրդից է կախված։ Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ արտահերթ ընտրությունները շատ կարևոր են, հատկապես՝ հիմա։

-Ի՞նչ թիմով է «Իմ քայլը» խմբակցությունը գնալու արտահերթի, նաև՝ վարչապետի ի՞նչ թեկնածուով։

-Դե ընթացքում կերևա, ընտրության հարցով շատ չտարածվենք։ Քննարկում չի եղել, չգիտեմ՝ ինչ կլինի։ Բայց դե բնական է՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի։

-Օրեր առաջ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցում Ձեզ էր անդրադարձել, մեջբերեմ «Անդրադառնալով Սասուն Միքայելյանի խոսքին, թե արցախյան ազատամարտից կարևոր էր 2018-ի իշխանափոխությունը, Հայրապետյանը նախ հարցրել է՝ ինչո՞ւ են հիշեցնում Միքայելյանին և շարունակել «Սասուն Միքայելյանին դարձրել եք Ռեմբո, նա Սասունն է էլի, գյուղացի տղա է, մինչև հիմա դեռ նորմալ հայերեն խոսել չի սովորել, նորմալ իր համար ապրում էր, հիմա բերեցին․․․ հերթական դավաճանն է, էլի։ Այդքան երեխայի գլուխ եք կերել։ Ո՞նց ընտրեցին ԵԿՄ նախագահ, երբ ասում է՝ արցախյան շարժումից ավելի կարևոր էր հեղափոխությունը»»։  

-Թե երեխեքի գլուխ ով է կերել՝ իրենց էլ է առնչվում։ Ես երեխաների կողքին եմ եղել՝ առաջին պատերազմից մինչև հիմա։ Ե՛վ առաջին պատերազմում, և՛ երկրորդում, և՛ երրորդում ծանր վիրավորվել եմ։ Հոգնել եմ արդեն այն բանից, որ ասում են՝ Սասուն Միքայելյանն ասել է, թե սա ավելի կարևոր է։ Ո՛չ, ժողովուրդ․ վրիպակ է եղել, ես ասել եմ՝ հեղափոխությունը ոչ պակաս կարևոր է, քան պատերազմում հաղթանակը։ Երկրի վիճակն այնպիսին էր․ կողոպտել, թալանել էին, էլ բան չէր մնացել, ես դրա համար եմ ասել։ Վերադառնամ Ռուբոյի ասածին․ ես գյուղացի տղա եմ, բոլորն էլ գիտեն։ Ես Ռեմբո չեմ, թուրքի դեմ կռված զինվոր, հրամանատար եմ եղել։ Իրենք են Ռեմբոն, որ 20-30 «ախրաննիկով» ման են գալիս, մարդկանց էին բռնում, ծեծում, հաշմանդամ դարձնում։ Բոլորն էլ գիտեն՝ Ռուբոն ինչ է արել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան