Ո՞րն է Արցախի առաջնագծի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակման նպատակը

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Պաշտպանության բանակի կայացրած վերջին որոշումը, ըստ որի՝ առաջնագծի իրավիճակի մասին տեղեկատվությունն այլևս շաբաթական մեկ անգամ կամ միայն լարված օրերին է տրամադրվելու, մամուլում և սոցցանցերում տարբեր քննարկումներ ու դժգոհության ալիք է առաջացրել: Շատերն այն կարծիքին են, որ սրանով Արցախի պաշտպանական գերատեսչությունը որդեգրում է Ադրբեջանի` սահմանային իրավիճակի մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը:

Արցախի ՊԲ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը, սակայն, համաձայն չէ նման պնդումների հետ: «Բանակի հրամանատարության որոշումն է, նման որոշումները չեն քննարկվում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց նա` ձեռնպահ մնալով լրացուցիչ մենկաբանություններ անելուց:

Նկատենք, սակայն, որ «Արցախպրեսի» հետ զրույցում Հասրաթյանը մանրամասնել է, թե այդ որոշումը «բացառապես պայմանավորված է ռազմամարտավարական բնույթի խիստ կարևոր նշանակության խնդիրներ լուծելու պահանջով»:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը որոշումից դժգոհողներին հասկանում է, սակայն հարցին «այլ կողմից է առաջարկում նայել»:

«Ամեն օր տալով տեղեկություն, թե որքան կրակոց է եղել, ինչ զինատեսակներից է հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել և այլն, դա էլ է չէ՞ ազդում հասարակության վրա: Ժամանակը ցույց կտա` այդ որոշումը ճիշտ է, թե՞ սխալ, բայց, կարծում եմ, պահանջված է, որպեսզի հասարակության լարվածությունը մի քիչ իջեցնի»,- factor.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ մամուլի քարտուղարը:

Բաբայանի խոսքով` ՊԲ-ն կշարունակի տեղեկացնել առաջնագծի մասին լարված օրերին, իսկ եթե հաղորդագրություն չլինի, ուրեմն «վիճակը հանգիստ է»:

Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի կայքէջը հաղորդագրությունների տարածման հաճախականությունը դարձրեց ամենօրյա հիմնականում 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո: Արցախյան պատերազմի վետերան, Մարտական խաչի ասպետ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանն այս հարցում համակարծիք է Արցախի ՊԲ-ի ղեկավարության հետ. «Չգիտեմ, թե ինչ օգուտ էին տալիս մեզ ամենօրյա հաճախականությամբ տրվող հաղորդագրությունները, հավանաբար հոգեկան բավարարվածության համար, բայց հակառակորդը հաճախ կարող էր օգտագործել այդ ինֆորմացիան»,-ասաց նա:

Մեր հարցին, թե արդյոք խուճապ չի՞ լինի այն ընտանիքներում, որոնք առաջնագծում զինծառայողներ ունեն, Բադասյանը պատասխանեց. «Կան հատուկ միջոցներ, որոնք լսելի չեն հակառակորդի կողմից, և յուրաքանչյուր սպա հնարավորություն ունի ցանկացած մարդու հետ կապ հաստատել: Դա իհարկե բջջային հեռախոսը չէ»:

ԼՂհ ՊԲ այս որոշման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը` այն որակելով սխալ. «Արցախի պաշտպանության նախարարությունը որոշել է սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն ամեն օր այլևս չներկայացնել։ Այն կներկայացվի շաբաթը մեկ անգամ։ Չգիտեմ ում մտահղացումն է, բայց սխալ է։ Տասնյակ հազարավոր մարդիկ առավոտյան իրենց օրը սկսում են «սահմանից»։ Սահմանի կրակոցների մասին, միևնույնն է, մարդիկ իմանում են։ Իմանում են իրենց որդիներից, հարազատներից, ընկերներից։ Իսկ սահմանի լուրերն առաջինը պիտի հաղորդի Պաշտպանության նախարարությունը։ Մանավանդ որ իրավիճակը նույնն է, հակառակորդը շարունակում է կրակել տարբեր տրամաչափի զենքերից»։

Սեդա Ղուկասյան