17 ուժերը փակուղում են, 20-30 հոգով փողոց են արգելափակած պահում. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
Բոլորը

Սերժ Սարգսյանը չի որոշել՝ մասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ, բայց թիմակիցներին ոգևորելու և իր շուրջը համախմբելու խնդիր ունի՝ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններին:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը երեկ դատական նիստից առաջ հայտարարել էր, թե կարող է հեշտությամբ պաշտոն զիջել, կարող է հանուն Հայաստանի ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց երբեք չի լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։

«Ինքը մեկ անգամ է պաշտոն թողել, այն էլ՝ ստիպված: Կարծում եմ՝ նման արտահայտություններ անելը ճիշտ չէ, քանի որ մարդիկ հիշում են իր զբաղեցրած պաշտոնները, ինքն իրեն տուն նվիրելը: Ինքը նույնիսկ տունը չէր կարող թողնել, ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը»,- ասաց Սիմոնյանը: Նա հավելեց, որ ուրախ կլինի, եթե նաև նախկին նախագահները մասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նա խոսեց նաև իշխող ուժի վարկանիշի մասին՝ ասելով, որ թեև այն նվազել է, բայց քարոզարշավի ընթացքում կփորձեն հետ բերել: «Վստահ եմ՝ իշխող ուժը կրկին հաղթելու է ընտրություններին»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ վստահ է՝ քաղաքացիները գիտեն, թե ինչու իրենց պետք է ընտրեն: «Շատ մարդիկ հիասթափված են, շատերը ջղայնացած մեզ վրա, բայց բոլոր գործընթացները հասկանում են»,- նշեց նա:

«Ընդդիմությունը փակուղում է: 20-30 հոգով փողոց են արգելափակած պահում: Մտածում ու երազում են, որ իրենց ինչ-որ կերպ հնարավորություն ընձեռվի լքելու փողոցը»,- նշեց Սիմոնյանը: «Հայրենիքի փրկության շարժումը», ըստ Սիմոնյանի, ի սկզբանե դատապարտված է եղել անհաջողության:

«Նրանք դրա համար արել են հնարավոր ամեն ինչ՝ սկսած շատ տարբեր լինելուց, վերջացրած իրենց թեկնածուով, մարտավարությամբ, ագրեսիայով: ՀՀ քաղաքացիներին իրենք չեն ճանաչում: ՀՀ քաղաքացիները այդ ագրեսիան, ատելությունը մերժում են և չեն ընդունում», – ասաց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: