ՀՀԿ-ն որևէ քաղաքական պրոցեսում դիտորդ չի լինի. Շարմազանովը՝ արտահերթի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
Բոլորը

Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարի ընտրությունների օրը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր կարծիքը կարտահայտի։ Այս մասին  այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Դե յուրե դեռևս ընտրություններ նշանակված չեն, որովհետև թեկուզ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ իրական կապիտուլյանտի կողմից հայտարարություն անելը դեռևս չի նշանակում, որ կա ընտրություն։ Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրությունների օրը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, իր կարծիքը կարտահայտի։ Մի բան կարող եմ հստակ ասել՝ Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, Հանրապետականն ունի անելիք և ասելիքը, Հանրապետականը պայքարելու է իր իդեալների համար՝ անկախության, ինքնիշխանության, արցախյան հիմնախնդրում ազգային, հայկական լուծման համար և պայքարելու է գլխավոր խոչընդոտի դեմ. գլխավոր խոչընդոտը կապիտուլյանտն է և նիկոլիզմը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

 

«Ես շարունակում եմ պնդել, որ  Փաշինյանի կազմակերպած ցանկացած գործընթաց ոչ թե հանգուցալուծում է լինելու, այլ միգուցե ավելի կխճճի քաոսը»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը: