ՔՊ-ից ասում են՝ արտահերթ եք ուզում, քվեարկեք մեր ԸՕ-ին. Մարուքյանը պատասխանում է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

Հայաստանը» խորհրդարանում երրոդ ուժն է և արդեն մեկ ամսից ավելի է ջատագովում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն և գնացելէ  զիջումների իր բոլոր դրած նախապայմաններից: Այս մասին ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտրարությանը, թե իր կարծիքով ԼՀԿ-ն, ինչպես նաև ընդդիմության գրեթե 80 տոկոսը չի ուզում, որ լինեն արտահերթ ընտրություններ, քանի որ գիտեն իրենց իրական վարկանիշը և կարող են չհայտնվել խորհրդարանում:

Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր և ԲՀԿ ղեկավարի հետ և առաջարկել հուշագիր ստորագրել, որ վարչապետի հրաժարականից հետո իրենք թեկնածու չեն առաջադրի, և կլինեն արտահերթ ընտրություններ. «Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտում կար միասնական օրակարգ, որ պետք է ընտրել անցումային վարչպետ, և մենք ասել ենք, որ ըստ էության, այս պյմաններում մենք չենք տեսնում արտահերթ  ընտրության հնարավորություն, հետևբար հուշագիր չի ստորագրվի և մենք ուզում ենք, որ դուք հրժարական տաք, մենք ընտրենք անցումային վարչապետ: Արդեն փետրվարին տեսանք, որ անցումային վարչապետ ընտրելու մեթոդը չի ստացվում և ճգնաժամը խորանում է: Որպեսզի ճգնաժ-ամից դուսր գանք, ԼՀԿ-ն արեց զիջում և ասաց՝ եթե ԳՇ-ի խնդրից մի կողմ կքաշվեք, մենք պատրաստ ենք գնալ ձեր առաջարկած տարբերակով և չենք առջադրի վարչապետի թեկնածու: Դրանից հետո իշխանությունը չգնաց զիջման ԳՇ-ի հարցում: Դրանից հետո երկրորդ հայտարարությունն արեցինք, որ չնայած դուք անզիջում եք, բայց եթե մինչև հունիսի 1-ը լինեն արտահերթ ընտրություններ, ԼՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, որևէ ձևով չի խոչընդոտի, եթե անգամ այլ խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվի, չի պաշտպանի, միայն թե գնանք արտահերթ ընտրությունների»,- ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է հանդիպի նաև  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որը դեռ տեղի չի ունեցել:

«Հիմա իշխանությունն ասում է՝ ուզում ենք արտահերթ ընտրություններ լինեն, բայց մի հարց կա՝ մեր կազմած Ընտրական օրենքգիրքը, չե՞ք գա կողմ քվեարկեք: Մենք էլ ասում ենք՝ մենք շատ կառուցողական ենք եղել և այդ օրենսգրքի խմբում մեր պատգամավորները ձեզ հետ աշխատել են շատ կառուցողական։ Նրանք առաջարկել են բաց ցուցակով համամասնական։ Մենք առաջարկել ենք, որ ոչ թե լինի տարածքային ռեյտինգային ընտրակարգ, այլ՝ բաց։  Այդ առաջարկը չի ընդունվել»,- նշեց Մարուքյանը:

Նա նաև հավելեց, որ իշխանական պատգամավորներն ասել են, թե ուզում են ամբողջական համամասնական ընտրակարգ. «Մենք էլ ասել ենք, որ այդ ամբողջական համամասնականի պարագայում մարզային ներկայացվածությունը դուրս կմնա նոր խորհրդարանից, քանի որ գրեթե բոլոր քաղաքական ուժերի էլիտաները Երևանից են հիմնականում։ Կդառնա Երևանի խորհրդարան, տակը կմնա եղած ռեյտինգայինը»։

Մարուքյանի խոսքով՝ երբ դեկտեմբերին իրենց առաջարկվել է արտահերթ ընտրություններ, առաջարկվել է գործող օրենսգրքով։

«Կա՛մ մենք գործող օրենսգրքով գնում ենք արտահերթ ընտրությունների, կա՛մ եթե իրենք ուզում են, որ իրենց գրած օրենսգրքով դա արվի, ուրեմն պետք է հիմա իրենք արագ քվեարկեն, ընդունեն իրենց ուզած օրենսգիրքը և դրանով գնան։ Եվ չակնկալեն, որ ընդդիմությունն այն օրենսգրքին, որին դեմ է, պետք է կողմ քվեարկի։

Ավելին ասեմ, այդ օրենսգրքում գրել են, որ երբ ընտրություններն ավարտվում են, առաջին տեղն ընկած ուժը 14 օր միանձնյա ժամանակ պետք է ունենա՝ որոշելու, թե ում հետ է կոալիցիա կազմում։ Եթե 14 օրվա ընթացքում դա չի ստացվում, դրանից հետո 7 օրվա ընթացքում մյուսները կարող են դա անել։ էլի ուրիշ խայտառակ դրույթներ կան։ Ընդդիմության առաջ Ընտրական օրենսգրքին կողմ քվեարկելու պայման է դրված»,- նշեց Մարուքյանը և հեգնանքով նկատեց՝ եթե դա էլ անենք՝ հիմա էլ ժամացույցս են ուզելու:

Մանրամասները՝ տեսանյութում: