Լևոն Տեր-Պետրոսյանը մրցում է Վազգեն Մանուկյանի հետ. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

Առաջին նախագահը մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ՝ երևի 1996 թվականի իրադարձություններից ելնելով։ Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարությանն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և անձեռնմխելիություն ստանալով՝ ապաստան գտնի արտերկրում:

«Հարգելով առաջին նախագահի անձը՝ չեմ ուզում շարունակել մեկնաբանել նրա հայտարարությունը։ Միայն կարող եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը անհեթեթություն էր»,- նշեց Սիմոնյանը:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, Ալեն Սիմոնյանը նշեց. «Պարոն Տեր-Պետրոսյանը, վերաիմաստավորելով անցյալը, ապագա գնալուց, որն իր կարգախոսն էր, պետք է նախ խոսի 1996 թվականի ընտրությունների իր գնահատականի մասին: Այդ ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ու դրանցում իր ունեցած դերի մասին և նոր միայն դրանից հետո խոսի և այդ խոսքը լինի կշիռ ունեցող: Որովհետև եթե դու ինքդ 1996-ին ընտրությունների հետ կապված մեծ խնդիր ես ունենում, դրանից հետո հրաժարական ես տալիս, չես մեկնում այլ երկիր ապաստան գտնելու, հիմա ճիշտ չէ այդպիսի բան ասել»:

Մանրամասները՝ տեսանյութում: