Անշարժ գույքի գները նվազել են, գործարքները՝ կրճատվել

Լուրեր

11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
Բոլորը

Նախորդ տարվա տնտեսական ցնցումներից հետո՝ այս տարի ևս անշարժ գույքի շուկայում գործարքների նվազման միտումը շարունակվում է։ Սրան զուգահեռ փոքր-ինչ նվազել են նաև անշարժ գույքի գները։ Այս մասին են վկայում Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալները անշարժ գույքի շուկայում այս տարվա հունվարին կատարված գործարքների վերաբերյալ։

Այսպես՝ Երևանում այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բնակարանների շուկայական միջին գները, 1 քմ-ի հաշվարկներով, 4.9%-ով նվազել են։ Իսկ մարզերում բնակարանների գները 2021-ի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, նվազել են 3.5%-ով։

Հանրապետությունում հունվարին գրանցվել է 8419 իրավունքի պետական գրանցման գործարք՝ 22․4%-ով պակաս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Այս թիվն ամենաքիչն է վերջին 4 տարիներին կատարված գործարքների հաշվարկով։

Այս գործարքների մեծ մասը՝ 30․3%-ը, գրանցվել է Երևան քաղաքում, իսկ առավել ցածրը՝ 2․2 %-ը՝ Վայոց ձորի մարզում։

Ըստ գործարքի տեսակների՝ առավել շատ գործարքներ են գրանցվել օտարման վերաբերյալ՝ 35․8%, իսկ առավել քիչ՝ օրինականացման վերաբերյալ՝ 2․8%։

Այսպես՝ 2021 թվականի հունվարին հանրապետությունում գրանցվել է առքուվաճառքի 2264 գործարքը, ինչը 45․1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Վարձակալության 531 գործարք է գրանցվել՝ 38․8% պակաս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Անժելա Պողոսյան