Ինտերպոլից գուցե ստացվել են քաղաքական դրդապատճառներով մերժված գործեր. փոխոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
Բոլորը

«Այս պահին չեմ կարող որևէ տեղեկություն տրամադրել, քանի որ նոր է հրապարակվել տվյալ փաստաթուղթը, որին դեռ ծանոթ չեմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարած փաստաթղթին, ըստ որի՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հետախուզումը Ինտերպոլը համարել է քաղաքական և մերժել է ՀՀ-ի հետ համագործակցությունը։

Հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունը մերժում ստացել է Ինտերպոլից, Արա Ֆիդանյանը հստակ չպատասխանեց, այլ ասաց, որ հայկական կողմը բավականին մեծ թվով հայցեր է ներկայացրել, մեծ թվով գրագրություն է եղել, բայց ինքը չի հիշում՝ ում վերաբերյալ հարցումն է հրատարակվել, ումը՝ ոչ։

«ՀՀ-ում մոտ 500 հոգի կա, որ հետախուզվում է Ինտերպոլի կողմից, և անունները հստակ հիշել չեմ կարող։ Ըստ էության, մենք մերժում չենք ստանում քաղաքական հիմնավորմամբ: Մենք ստանում ենք հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումներ, և այնտեղ մեղադրանքները բազմաթիվ են։ Չեմ կարող հստակ ասել, թե որ հոդվածով է եղել հետապնդումը…։ Մի քանի գործով գուցե Ինտերպոլից ստացած լինենք, որ քաղաքական հետապնդում է, բայց թե ում մասով, չեմ կարող ասել»,- նշեց Ֆիդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: