2020թ. ընթացքում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ 2020թ. ընթացքում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են կապված 2019թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, այս կատեգորիաների անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու արարքները քրեականացնելու հետևանքով. տեղեկացնում են ԳԴ-ից:
2020թ. ընթացքում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածով նախատեսված վերոնշյալ հանցակազմերով հարուցվել է 974 քրեական գործ: Վարույթն ավարտված 670 քրեական գործից 617-ը նույնքան անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատարանում այս հոդվածով քննվել է 367 քրեական գործ, որից 360-ով նույնքան անձ դատապարտվել է տարբեր պատիժների: Մասնավորապես՝ ճնշող մեծամասնության՝ 327 անձի նկատմամբ նշանակվել է պատիժ տուգանքի ձևով, 1-ի նկատմամբ՝ կալանք, իսկ 7 անձ դատապարտվել է ազատազրկման: 25 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Նման վիճակագրությունը վկայում է, որ նշված արարքների քրեականացումը, պատասխանատվության խստացումը և այդպիսի դեպքերի հայտնաբերումն ու օբյեկտիվ քրեաիրավական գնահատականների արժանացնելը էականորեն մեծացնում են ինչպես քրեական հետապնդման մարմինների, այնպես էլ դատարանների՝ առանց այն էլ զգալի ծանրաբեռնվածությունը: Սակայն դա այն «գինն» է, որը վճարվում է պետության կողմից վարվող՝ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման քրեական քաղաքականության, տրանստորտային երթևեկության անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի ու առողջությամբ պաշտպանության պետության պոզիտիվ պարտականության կատարման համար:
Այս մոտեցումը կարծես թե ստեղծում է դրական արդյունքների շոշափելի նախադրյալներ և սպասելիքներ: Մասնավորապես, եթե 2019 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն ավելացել էր 225 դեպքով, ապա 2020 թվականին, տրանսպորտային միջոցների քանակի աճին զուգահեռ, այն նվազել է 163 դեպքով:
Տվյալ դեպքում, առաջնայինը հենց նման նվազման շարունակականության ապահովումն է, անշեղ միտումների վերածելը, իսկ քրեական պատասխանատվության ապահովումն առավելապես զսպող, կանխարգելող նշանակություն ունի:
Այս իմաստով չափազանց կարևոր է դառնում հատկապես վարորդների կամ պոտենցիալ վարորդների իրազեկվածությունն այն մասին, որ նախկինում վարչական իրավախախտում համարված վերոնշյալ արարքները այլևս քրեական հանցագործություններ են՝ դրանից բխող հետևանքներով: Հետևաբար նրանք պետք է իմանան, որ՝
⛔️ Եթե տրանսպորտային միջոց են վարում՝ զրկված լինելով դրա իրավունքից, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք:
⛔️ Եթե տրանսպորտային միջոց են վարում՝ դրա իրավունքը կասեցված լինելու պայմաններում, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք:
⛔️ Եթե տրանսպորտային միջոց են վարում՝ չունենալով դրա իրավունքը, ապա թույլ են տալիս քրեորեն պատժելի արարք:
👉 Վերոնշյալ հանցավոր արարքները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
⛔️ Եթե վերոնշյալ երեք դեպքում էլ տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում կամ հրաժարվում են սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա դա համարվում է ավելի ծանր հանցավոր արարք և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով: