Գևորգ Լոռեցյանի գործով դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, կայացավ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով դատական նիստը։

Այսօր դատախազ Գևորգ Սարգսյանն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ամբաստանյալ Լոռեցյանը նշեց, թե իր համար մեղադրանքը հասկանալի չէ։

Նրա փաստաբան Լևոն Սահակյանն էլ հավելեց, թե չեն հասկանում՝ ինչ է նշանակում «ընդհանուր հովանավորչություն իրականացնելը», ինչպես է դա կատարվել Լոռեցյանի կողմից։

Դատախազը նշեց, թե նիստը զավեշտի է վերածվում, պաշտպանը հակադարձեց՝ զավեշտը մեղադրանքի բովանդակությունն է։

Դատավորը որոշեց անցնել ապացույցների հետազոտման փուլին. նախ՝ գործում առկա փաստաթղթերը կուսումնասիրվեն, ապա կհարցաքննվեն վկաները։

Պաշտպաններից մեկը դատարանին միջնորդեց այսօրվա նիստը հետաձգել, քանի որ այլ գործով նիստի էր։

Լևոն Սահակյանը դատարանին ասաց, որ Լոռեցյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ունի, սակայն դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդը նշանակվեց ապրիլի 8-ին՝ ժամը 16:00-ին։

Լոռեցյանը կալանավորվել է 2019-ի դեկտեմբերի 7-ին: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում ևս ընթանում են Լոռեցյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ դատական նիստեր։ Հաջորդը կկայանա մարտի 18-ին։

Լիլիթ Շաբոյան