Հայ ծնողներն անցել են Ադրբեջանի հետ շփման գիծը և գտել որդիների դիերը․ աճյունների որոնման արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի 210 մասունք, հնարավոր է, ընդհանրապես չնույնականացվի՝ շատ վնասված լինելու պատճառով: Factor TV-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ անհնարին է դարձել այդ մասունքներից փորձանմուշ վերցնելը, ԴՆԹ անջատելն ու փորձաքննություն անցկացնելը:

Նախարարը նշեց, որ ունենք 180 ծնող, ովքեր ԴՆԹ փորձաքննություն են անցել և սպասում են պատասխանին: Մինչ այս պահը 2200-ից ավելի մարմին է ճանաչվել: Անահիտ Ավանեսյանը նաև հերքեց լուրերը, թե փորձանմուշների և մարմինների մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր, և որ նրանք կարող են հուղարկավորվել եղբայրական գերեզմանում: Վստահեցրեց՝ նման գաղափար Կառավարությունում չկա, իսկ դիերը պահվում են Մեծամորի դիահերձարանում:

Անհետ կորած և գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողներն այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ակցիա են իրականացրել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելով քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիների գտնվելու վայրը հստակեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցում: Դեսպանատան որևէ ներկայացուցիչ, սակայն, ակցիա իրականացնող ծնողներին չի մոտեցել:

Անհետ կորածների ծնողները նշում են՝ Ռուսաստանի դեսպանատուն են եկել, քանի որ Պուտինը եռակողմ հայտարարության կետերի իրականացման երաշխավորն է, որը ենթադրում է նաև գերիների վերադարձն ու անհետ կորածների որոնողական աշխատանքների ապահովումը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հանդիպում է ունեցել Մարտունու N զորամասի 73 հոգանոց վաշտի զինծառայողների ծնողների հետ, որոնք մարտական առաջադրանք կատարելու ընթացքում հայտնվել են ադրբեջանական տարածքում:

Ժաննա Ալեքսանյանը նաև ուշագրավ տեղեկություն փոխանցեց: Նրա խոսքով՝ այս 73 զինծառայողների ընտանիքներից շատերն իրենք են որոնել իրենց զավակներին՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում: 73-ից 6-ի դիերը, Ժաննա Ալեքսանյանի փոխանցմամբ, դեռ հայտնաբերված չեն:

Հավելենք, որ զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան