Նախագահն իր քայլն է արել, գնդակը բոլոր ուժերի և վարչապետի դաշտում է. Անի Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարծում եմ, որ ողջամիտ է, որ այն ուժերը, որոնք ցանկանում են, որ երկրում այս իրավիճակը հանգուցալուծվի, ոչ թե իրավիճակը պետք է ծառայեցնեն իրենց շահերին, այլ պետք է պատրաստակամ լինեն ընդունելու այդպիսի հրավերներ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ նախագահը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հրավիրել է նախագահական նստավայրում հանդիպման:

«Դա շատ կառուցողական նախաձեռնություն է, և մենք ընդունել ենք այդ հրավերը, և Էդմոն Մարուքյանը կմասնակցի այդ հանդիպմանը: Ես չեմ կարող ասել՝ իրատեսական է, թե ոչ բոլոր ուժերի հանդիպումը մեկ վայրում: Նախագահն իր քայլն է արել, և գնդակը բոլոր քաղաքական ուժերի և փողոցում պայքարող ընդդիմադիր ուժերի լիդերների դաշտում է, ինչպես նաև՝ վարչապետի: Եթե մարդիկ չեն ուզում, որ վիճակը խորանա, պետք է խոսել, այլ տարբերակ չկա: Եթե ուզում են խոսել, նախագահի հրավերը շատ լավ ձևաչափ է, որպեսզի պարզաբանվեն շատ հարցեր, և գանք համաձայնության, թե որն է այս իրավիճակից դուրս գալու ելքը»,- ասաց Սամսոնյանը:

Սամսոնյանի խոսքով՝ ԼՀԿ-ն բազմիցս ներկայացրել է օրակարգը, որն արտահերթ ընտրություններն են: «Դա նաև հանրապետության նախագահի օրակարգն է, դա արդեն նաև բանակի օրակարգն է: Սա դարձել է հանրապետության թիվ մեկ օրակարգը:

Քաղաքական կամքն է խանգարում, որպեսզի գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նախ՝ իշխանության քաղաքական կամքը, քանի որ մենք արդեն հասկացանք, որ իշխանությունն իրականում զբաղեցնում է հրապարակներ, մարդկանց խաբելով, որ ինքը կարող է գնալ այդ քայլին և անել արտահերթ ընտրություններ, եթե խորհրդարանական ընդդիմությունն ընդառաջ գա:

Մենք ընդառաջ ենք գնացել, անգամ ասել ենք, թե որ դեպքում կարող են դա անել, բայց եթե իշխանությունն այդ կամքն ունենար, ապա մենք կլինեինք մի իրավիճակում, երբ վարչապետն արդեն հրաժարական տված կլիներ: Բայց մենք տեսնում ենք, որ այդ քայլը չի արվում և փորձ է արվում ընդամենը մարդկանց խաբել, թե իշխանությունն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների»,- նշեց Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: