Հունվարին բյուջեի հարկային եկամուտները նվազել են 21․3 տոկոսով

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականի հունվարին բյուջե հաշվեգրված եկամուտներն ու մուտքերը շարունակել են նվազման միտումը։

Այսպես՝ հունվար ամսին պետական բյուջե մուտքագրված հարկերն ու պետական տուրքերը կազմել են 111 միլիարդ 481․5 միլիոն դրամ։ Այս մասին են վկայում են Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։ Նախորդ տարվա նույն ամսին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 135 միլիարդ 331.2 միլիոն դրամ։ Այսպիսով, այս տարվա հունվարին հարկերն ու տուրքերը նվազել են 21.3%-ով կամ 23 միլիարդ 850 միլիոն դրամով։

Պետական բյուջե հաշվեգրված շահութահարկն այս տարվա հունվարին 5 միլիարդ 206 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 10 միլիարդ 473 միլիոն դրամի փոխարեն։ Այսպիսով՝ այս տարվա հունվարին շահութահարկը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 5 միլիարդ 267 միլիոն դրամով կամ 50․2%-ով: Իսկ եկամտահարկը այս տարվա հունվարին կազմել է 46 միլիարդ 432 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 45 միլիարդ 654 միլիոն դրամի փոխարեն։ Այստեղ աճ է նկատվում՝ 778 միլիոն դրամով կամ 1․7%-ով։

Շրջանառության հարկը կազմել է 6 միլիարդ 527 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 8 միլիարդ 12 միլիոն դրամի փոխարեն։ Նվազումը կազմել է 1 միլիարդ 485 միլիոն դրամ կամ 22․7%։

Անժելա Պողոսյան