Տավուշում անվտանգ երթևեկություն ապահովելու համար մարզի դատախազի պաշտոնակատարը դիմել է ՃՈ պետին

Լուրեր

14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տավուշի մարզի դատախազությունն ուսումնասիրել է 2020թ.-ի նոյեմբերի 1-ից մինչև 2021թ.-ի մարտի 1-ը մարզում տեղի ունեցած ՃԵԿ խախտելու դեպքերը, արձանագրված խախտումներին նպաստող հանգամանքերի վերաբերյալ տվյալները և ուղենշել խնդիրներն ու այս ոլորտում հանցավորության դեմ պայքարի մեխանիզմները. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 260 պատահար, որից 48-ի դեպքում 84 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՃԵԿ-ի խախտմամբ 6 պատահարի արդյունքում արձանագրվել է 6 անձի մահվան դեպք: Դեպքերը հիմնականում եղել են արագության գերազանցման և վազանցի կանոնները խախտելու պատճառով:
Փաստական տվյալները վկայում են՝ ավելացել են մգեցված դիմապակի ունեցող, հատուկ ձայնային ազդանշաններով հագեցած և առանց համարանիշների մեքենաներ վարելու դեպքերը:

Դիլիջան ու Իջևան քաղաքներում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելու դեպքերի աճ: Ավելացել են չնախատեսված վայրերում շրջադարձ կատարելու, փակ փողոց մտնելու, հետիոտնին չզիջելու, կենտրոնական հրապարակների չնախատեսված վայրերում կայանելու, վտանգավոր վազանցներ կատարելու, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու դեպքերը:

Տավուշի դատախազությունն արձանագրել է, որ ալկոհոլի ազդեցությամբ մեքենա վարելու և հնարավոր պատահարների հավանականությունը ավելի մեծ է Դիլիջանում, որովհետև զբոսաշրջային քաղաքում շատ են ժամանցի և ռեստորանային համալիրները:
Տավուշում ՃՈ աշխատանքային թերությունները շտկելու, ՃԵԿ-ի խախտումները բացառելու և պատահարներին նպաստող գործոնները վերացնելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությամբ Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Գոռ Ալոյանը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետին:

Շեշտվել է, որ պատահարները բացառելու և նվազեցնելու համար անհրաժեշտ է ճիշտ բաշխել վերակարգերը, ուժեղացնել հսկողությունը երեկոյան ժամերին և հատկապես այն վայրերում, որտեղ ավելի հաճախ են պատահարներ լինում: Ընդգծվել է խախտումներ թույլ տվող յուրաքանչյուր անձի նկատմամբ վարչական ներգործության խիստ միջոցներ չձեռնարկելու անթույլատրելիությունը:
Անվտանգ երթևեկություն ապահովելու տեսանկյունից կարևորվել է հանվագործությունների, վարչական իրավախախտումների նախականխման, կանխման , խափանման աշխատանքներում ՃՈ ծառայողների կողմից առավել պատասխանատու վերաբերմունք դրսևորելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդիրը: