Փոփոխություններ և լրացումներ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նախատեսում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը համալրել նաև տնտեսական գործունեության N77․11 դասակարգիչը (Մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ) հայտարարագրած տրանսպորտային ոլորտի ընկերություններով։

Փոփոխության արդյունքում միջոցառման չափանիշներին բավարարող տնտեսվարողները, միջոցառումից օգտվելու նպատակով, կարող են մինչև 2021 թվականի մարտի 14-ը լրացնել էլեկտրոնային դիմում–հայտը՝ կցելով պահանջվող փաստաթղթերը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման նպատակն է աջակցել զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին։

Նշված տրանսպորտային ընկերություններին տրամադրվում է 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված միջոցառման շահառու են տնտեսական գործունեության H49.3, H49.42, N79 և N77.11 դասակարգիչները հայտարարագրած տրանսպորտային ոլորտի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսվարողները, որոնք․

  • ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը,
  • կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել,
  • 2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 տոկոսը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների անկանխիկ վճարումների արդյունքում՝
    *զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ (ՏԳՏԴ` N 79),
    *կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ (ՏԳՏԴ` I 55),
    *օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ կամ կազմակերպություններ.
  • ունեցել են բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՌԱ տեղեկատվության՝ 2019 թվականի ընթացքում չեն ունեցել 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ,
  • ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով,
  • ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը։

Փոփոխության արդյունքում նոր շահառուների փոխհատուցումը ևս տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ, միջոցառմամբ հաստատված նույն պայմաններով՝ այն տարբերությամբ, որ փոխհատուցման երկու փուլի փոխարեն նոր շահառուներին օժանդակությունը կտրամադրվի մեկ անգամով՝ միջոցառմամբ սահմանված աջակցության տրամադրման երկրորդ փուլի ընթացքում։

Դիմումը կարող եք լրացնել այս հղումով:

Դիմումը լրացնելու հետ կապված խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 011 597 157 հեռախոսահամարով։