Շիրակի մարզի 2 համայնքապետարաններում կատարված յուրացումների և վատնումների դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի և Ամասիայի բաժիններ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, այդ թվում նաև ԱԱԾ-ից, որ ՀՀ Շիրակի մարզի գյուղական երկու համայնքների նախկին ղեկավարների աշխատած ժամանակահատվածում,համայնքապետարանում թույլ են տվել ֆինանսատնտեսական բնույթի մի շարք չարաշահումներ, առերևույթ յուրացվել կամ վատնվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաև ուսման վարձերի փոխահտուցման նպատակով համայնքային բյուջեներից դուրս գրված դրամական միջոցները. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ ՀՀ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի նախկին համայնքապետ Գ.Ս.-ի՝ 2008-2016թթ.-ին որպես համայնքի ղեկավար աշխատած ժամանակահատվածում համայնքի բյուջեից ավագանու որոշումների հիման վրա, որպես ուսանողների ուսման վարձ, դուրս է գրվել ընդհանուր՝ 2.4մլն ՀՀ դրամ գումար, որից հատկացումներ են կատարվել նաև համայնքի բնակիչ չհանդիսացող անձանց, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների հարազատներին, ինչպես նաև համայնքի բնակիչ հանդիսացող, բայց դպրոցը դեռևս չավարտած անձին: Սակայն նշված գումարից մոտ 1.8մլն ՀՀ դրամ գումարի, որպես ուսման վարձ, փոխանցման վերաբերյալ փաստաթղթային հիմքերը, այդ թվում՝ գումարների ելքի օրդերները բացակայում են:

Բացի այդ, Շիրակի մարզի Զույգաղբյուր համայնքի նախկին ղեկավար Գ. Ս.-ն, երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր՝ շուրջ 2մլն ՀՀ դրամ գումար, ինչը, որպես սոցիալական աջակցություն, չարդարացված կերպով տրամադրել է համայնքի թվով 6 բնակիչներին, այդ թվում՝ իր հետ ազգակցական կապեր ունեցող անձին, համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամին: Սակայն այդ կապակցությամբ կազմված և հաստատված փաստաթղթային հիմքեր առկա չեն: Նշված գործողությունների հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Իսկ մյուս դեպքում նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Արեգնադեմ համայնքի նախկին ղեկավար Ա.Հ.-ի պաշտոնավարման ընթացքում՝ 2010-2015թթ., ավագանու որոշումների հիման վրա, նշված համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու նպատակով, համայնքի բյուջեից անվանական 27 բնակիչների տվյալներով դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.4մլն ՀՀ դրամ գումար: Սակայն նշված բնակիչներն իրենց տրամադրված գումարները չեն ստացել, նրանց այդ գումարները չեն հատկացվել։

Վերը նկարագրվածի հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ լիարժեք պարզելու նպատակով, նաև նկատի ունենալով, որ նշված համայնքների նախկին ղեկավարներն առարկել են վաղեմության ժամկետներ անցնելու հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու դեմ, նշված դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես, Զույգաղբյուրի համայնքապետարանին առնչվող դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Արեգնադեմի համայնքապետարանին վերաբերող դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործերն ողարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն` նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: