Վստահ եմ՝ գլխավոր մերժվածի և Օնիկ Գասպարյանի միջև զրույցի ձայնագրությունները կան․ դեռ հրապարակելու ժամանակը չէ․ Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ

-Պարո՛ն Հակոբյան, վարչապետը հայտարարում է, թե Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ է եղել՝ նկատի ունենալով Գլխավոր շտաբի հայտարարությունը։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են հեղաշրջման փորձ կատարողներն ազատության մեջ և շարունակում են պաշտոնավարել։

-Գիտեք, այդ հայտարարության հետ կապված պրոցեսները շարունակվում են, և թե ինչ կլինի հետագայում, դեռ վաղ է խոսել դրա մասին։ Այնպես որ՝ հարցեր կան, իրավապահները կքննեն և, ըստ այդմ, կլինեն գործողություններ։

-Շտաբի հայտարարությունը կքննե՞ն իրավապահները։

-Չեմ կարող ասել։ Եթե իրավապահներն էդտեղ որևէ գործողություն տեսնեն, որ արժանի է քննության, կարծում եմ՝ պրոցեսը կլինի։

-Խնդիրն այն է՝ վարչապետն է հայտարարում, որ ռազմական հեղաշրջման փորձ էր, և դա բավականին ծանր մեղադրանք է։

-Վարչապետը հայտարարում է, բայց միայն վարչապետի հայտարարելով չի, որ․․․ դա իրավական գործընթաց է իրենից ենթադրում, և հիմա, կարծում եմ, մանրամասն ուսումնասիրում են թե՛ վարչապետի հայտարարությունը, թե՛ Զինված ուժերի Գլխավոր շտաբինը։ Միգուցե, ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունն ավելի քողարկված ռազմական հեղաշրջման ակնարկներ է իր մեջ պարունակում։ Իրավական համակարգը պետք է գնահատական տա։

-Մենք խոսում ենք պետության ներքին անվտանգության մասին։ Դուք վստա՞հ եք, որ ռազմական հեղաշրջման փորձն ավարտվել է և ինչ-որ պահի Երևանի փողոցներում տանկեր չեն հայտնվի։

-Ավարտվել է և հանրությունը որևէ ձևով դրան չաջակցեց։ Հանրությունը, բացի այն, որ մերժել է և մերժում է բռնությունը՝ որպես քաղաքական հարցեր լուծելու ճանապարհ, վստահ եմ՝ հանրությունը երբեք չի ողջունի, որ հայ զինծառայողը զենք բարձրացնի հայի վրա։ Դա մեկ անգամ արդեն տեսել ենք 2008 թվականին, դա արհավիրք էր, դա չարիք էր մեր երկրի համար և այլևս նման բան պետք է տեղի չունենա մեր երկրում։

-Ի՞նչը դուրս բերեց ռազմական ղեկավարությանը քաղաքական իշխանության դեմ։ Սա ոչ միայն ներքին անվտանգության հարց է, այլ ուղիղ կապ ունի պետության սահմանների պաշտպանության հետ։

-Դրա մասին վարչապետը նույնպես արեց հայտարարություն, որ երկրի գլխավոր մերժվածը որևէ ձևով մասնակցել է այդ գործընթացին։ Թերևս, ես դա չեմ բացառի և ավելին ասեմ՝ վարչապետը հենց այնպես հայտարարություն չէր անի։ Այո, ես գրեթե վստահ եմ, որ կան այն ձայնագրությունները, որոնց մասին խոսվում է։ Դրա մասին նաև իրենք են խոսում։

-Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի՞ միջև խոսակցության ձայնագրություն։

-Այո՛։ Իմ մտորումներից մեկը հենց դա է, որ ինչ-որ միջնորդություն է եղել դրսից այդ գործընթացն սկսելու համար։ Դրսից ասելով՝ նկատի ունեմ Գլխավոր շտաբից դուրս։ Այսինքն՝ դա միգուցե եղել է Սերժ Սարգսյանը կամ այլ անձինք նույնպես եղել են, ամեն դեպքում՝ որևէ տեղից աշխատել են ուղղությամբ։

-Դուք լսե՞լ եք այդ ձայնագրությունները։

-Չէ, ես չեմ լսել այդ ձայնագրությունները, բայց վստահ եմ, որ հենց այնպես դրա մասին չէր խոսվի։

-Միքայել Մինասյանն էր առաջ ընկել՝ հայտարարելով, որ իշխանությունը պատրաստվում է հրապարակել Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի միջև խոսակցության ձայնագրությունը։ Նրա հայտարարությունը կանխե՞ց, որ չհրապարակվի ձայնագրությունը։

-Միքայել Մինասյանի որևէ հայտարարություն չի կարող կանխել, որ ԱԱԾ-ն կամ իրավապահները որևէ բան չհրապարակեն, ուղղակի դեռ ժամանակը չէ հրապարակելու։ Թե ինչ ձայնագրության մասին է խոսում Միքայել Մինասյանը, ինքը գիտի։

-Իսկ ե՞րբ կգա ձայնագրության հրապարակման ժամանակը։

-Չեմ կարող ասել, որովհետև իրավական հարթության մեջ է հարցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան