ՌԴ-ում Ստալինի մահվան մասին ֆիլմի արգելքը շատ բնական է, որովհետև պուտինյան ռեժիմի Ռուսաստանում Ստալինը չի մահացել. Տիգրան Խզմալյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կինոռեժիսոր և հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը Factor.am-ի հետ զրույցում «Ռուսաստանին հայտարարված պատերազմ» է համարում ԱՄՆ ֆինանսների նախարարության օրերս հրապարակած «Կրեմլյան զեկույցը»:

«Հունվարի 29-ից աշխարհը մտել է մի նոր փուլ: Ես դա ինձ թույլ եմ տալիս անվանել նոր համաշխարհային պատերազմ: Երբ որ աշխարհի ամենամեծ երկրի ամբողջ քաղաքական համակարգը, բոլոր նախարարները, ամբողջ օրենսդիր և գործադիր իշխանությունը հայտարարվում են օրենքից դուրս, դա նշանակում է, որ սա պատերազմ է: Սա Ռուսաստանին հայտարարված պատերազմ է և թերագնահատել դա պետք չէ»,- տեսակետ հայտնեց կինոռեժիսորը:

Խզմալյանը նաև նկատեց, որ եթե նախկինում Ռուսաստանը կամ չէր հիշատակվում որպես հակառակորդ, կամ գոնե Չինաստանից հետո էր այդ ցանկում, ապա հիմա գլխավորեց ԱՄՆ թշնամիների ցուցակը:

Նշենք, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Այն նահանջը, որ Ռուսաստանը ապրում էր տարիներ շարունակ, հիմա փաստորեն արձանագրվել է պաշտոնապես: Դա նշանակում է, որ գիծ է քաշված և Հայաստանն այլևս չի կարող խուսանավել, պետք է հայտարարի՝ գծի որ մասում է գտնվում»,- անդարդառնալով Հայաստանի անելիքներին՝ ասաց Խզմալյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք տարանջատվել Ռուսաստանից՝ հատկապես, հաշվի առնելով, թե ինչ կապեր ունի Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ, կինոռեժիսորը պատասխանեց. «Հայաստանը Սերժ Սարգսյանը չէ: Խոսքերի մակարդակով Հայաստանի իշխանությունը փորձելու է չվիրավորել Պուտինի ռեժիմը՝ հաշվի առնելով, որ սատկող վիշապը շատ վտանգավոր է: Սակայն Հայաստանի իշխանությունն էլ ինքնասպան չէ և հասկանում է, որ պետք է որքան հնարավոր է՝ հեռու մնա Ռուսաստանից, որովհետև Ռուսաստանը մտել է իր համար շատ ծանր և ճակատագրական փուլ»:

Ինչ վերաբերում է Ռուաստանում «Ստալինյան վախճանը» ֆիլմի արգելքին, կինոռեժիսորը կարծում է, որ ժամանակին հենց Ռուսաստանում այդ թեմայով շատ ավելի լավ ֆիլմեր են նկարվել. «Իսկ այն, որ Ռուսաստանն արգելել է ֆիլմը Ստալինի մահվան մասին, շատ բնական է, որովհետև ներկա, Պուտինյան ռեժիմի Ռուսաստանում Ստալինը չի մահացել»:

Մանրամասները դիտեք Տիգրան Խզմալյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան