Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ
Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։
Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ մինչև խնդրի կարգավորումը։ Հորդորում ենք վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները։