Սայլակների փոխարեն՝ հավաստագրեր. բարեփոխո՞ւմ, թե՞ հաշմանդամներից գումար կորզելու նոր ձև

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անվասայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող անձինք այսուհետ ոչ թե սայլակներ կստանան, այլ հավաստագրեր։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը լրագրողներին ներկայացնելով այս փոփոխությունը, նշեց, որ այն կատարվում է հաշմանդամություն ունեցողների օգին։ Մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձինք այս փոփոխությանից դժգոհ են։ Նրանք նշում են, որ հավասատագրով նախատեսված գումարը չի բավարարում, որպեսզի գնեն այն սայլակը, որն իրենց է անհրաժեշտ։ Իսկ հարմարավետ անվասայլակի համար պետք է հավելյալ գումար վճարեն սեփական միջոցներից։

Բողոքները, սակայն, վերաբերում են ոչ միայն անվասայլակներին, այլև պրոթեզային սարքավորումներին։ Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող հաշմանդամություն ունեցող մի խումբ քաղաքացիներ պնդում էին, որ կատարվելիք փոփոխությունների արդյունքում գերմանական արտադրության պրոթեզների փոխարեն իրենց են տալու չինական արտադրության սարքավորումներ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, սակայն, հավաստիացրեց, որ անորակ սարքավորումների մասին խոսք լինել չի կարող: Պաշտոնյայի խոսքով՝ իրենք պրոթեզային սարքավորումներ ձեռք բերելու համար մրցույթ են հայտարարել և մասնակից ընկերությունները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին: Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան