Թուրքիայում առաջին բեռնատար ԱԹՍ-ն է արտադրվել

Լուրեր

28.03.2024 | 20:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կասեն Փաշինյանին՝ վե՛րջ տուր խաղերիդ, ասա՝ ո՞ւմ հետ ես, ՌԴ-Արևմուտք պատերազմ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 19:44
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ
28.03.2024 | 19:30
Գազայի բնակչության համար Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է
28.03.2024 | 19:27
Էրդողանի կուսակցության խոսնակը հայտարարել է, թե «Կրոկուս»-ի ահաբեկչության հետևում օտար երկրի հետախուզություն է կանգնած
28.03.2024 | 19:15
Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 19:00
Կրեմլը ՌԴ-ի հայերի հետ սրիկայաբար է վարվելու, ընտրելու իրավունք ունեք․ կներեք, բայց ՀՀ անկախությունն է գերակա․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 18:57
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
28.03.2024 | 18:51
ՍԱՏՄ-ը Բելառուսից ստացել է նամակը, վերահսկողություն կիրականացնի «Արարատի կոնյակի գործարան»-ում
28.03.2024 | 18:41
Պուտինը հայտարարել է՝ եթե F-16-ներն օգտագործվեն Մոսկվայի դեմ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ՌԴ-ի համար օրինական թիրախ կդառնան
28.03.2024 | 18:30
Առաջիկայում ԼՂ ի բնակիչների բնակարանային ծրագրի մասին մեր որոշումը կհայտնենք․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 18:24
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
28.03.2024 | 18:16
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
28.03.2024 | 18:09
Թուրքիան պատրաստվում է մեծացնել պայթուցիկների արտադրությունը՝ Ուկրաինային արկեր մատակարարելու համար․ Bloomberg
28.03.2024 | 18:00
Մարությանը կուսակցություն է հիմնում, Սարգսյանը՝ ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում մնալու վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 17:51
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
Բոլորը

Թուրքիայում արտադրվել է Albatros անվամբ առաջին բեռնատար ԱԹՍ-ն, գրում է ermenihaber-ը:

Այն շահագործելու են  Թուրքիայի զինված ուժերը։ ԱԹՍ-ն արտադրվել է թուրքական ASELSAN, ALTINAY և DASAL ռազմարդյունաբերական ընկերությունների համագործակցության արդյունքում։ ԱԹՍ-ի առավելագույն բեռնատարողությունը 50 կգ է, իսկ թռիչքի բարձրությունը բեռնված վիճակում 3000 մետր։ ԱԹՍ-ն կարող է զարգացնել առավելագույնը 90 կմ/ժ արագություն, իսկ օդում կարող է մնալ 40 րոպե։

Թուրքական աղբյուրը նշում է, որ նաև կան Albatros-ի այնպիսի մոդելներ, որոնց բեռնատարողությունը հասնում է  50կգ, 100 կգ և նույնիսկ 150 կգ։ 150 կգ բեռնատարողության տարբերակի փորձարկումները կիրականացվեն այս տարվա ընթացքում։

Նշվում է նաև, որ  ԱԹՍ-ն օգտագործվելու է հրդեհի, երկրաշարժի ժամանակ, ինչպես նաև այլ արտակարգ իրավիճակներում։

ԱԹՍ-ն կարող է շահագործվել  -20-ից մինչև +50 եղանակային պայմաններում։ Թուրքական լրատվամիջոցները նաև հրապարակել են տեսանյութ։