50 մլն դրամի նոր ծախս բյուջեի վրա. կառավարությունը նոր որոշում կայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով՝ նախագիծը վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարի երրորդ միջոցառմանը, որի ընթացքում շուրջ 800 տնտեսվարողներ վարկավորվել են շուրջ 9 միլիարդ դրամի չափով:

«Անհրաժեշտություն է առաջացել մի փոքր ճկունություն մտցնել վարկային սխեմայի պայմանների մեջ, որովհետև տնտեսվարողների մեծ մասը չէր օգտվել արտոնյալ պայմաններից: Տնտեսական ճգնաժամի երկարացմանը զուգընթաց՝ այդ կարիքը առաջացել է: Որևէ ազդեցություն բյուջեի վրա չունի, բայց էապես թեթևացնում է վարկի պայմանները և թույլ է տալիս, որ մեր գործընկերներն ունենան ավելի անկաշկանդ աշխատելու հնարավորություն»,- նշեց Քերոբյանը:

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 22-ի N 1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որը վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարի հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառմանը, որը վերաբերում էր տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերությունների վարկերի տոկոսների փոխհատուցման նախագծին:

«Ընտրված ընկերությունների շրջանակը բավականին նեղ է եղել, և նախատեսված 250 միլիոն օժանդակության ծրագրից ընդամենը մոտ 36 միլիոնն է տրվել շահառուներին: Այժմ մի փոքր ընդլայնում ենք շրջանակը՝ ընդգրկելով նաև մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ դասիչի ներքո աշխատող ընկերություններին, որովհետև նրանք նույնպես տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններ են»,- նշեց Քերոբյանը՝ հավելելով, որ շտկումներ են իրականացվել նաև գրանցման և ընկերությունների գործունեության ծավալման ժամանակահատվածի մասով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են:

Մանրամասները՝ տեսանյութում: