Պետք է վերադառնանք դիմակների խիստ կիրառմանը. Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վերջին օրերին մենք կորոնավիրուսի թվերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է: Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցեց, որ վերջին օրերին գրանցվել է հիվանդացության աճ. «Երեկ 2922 հետազոտությունից 491 դրական դեպք է գրանցվել, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե հունվար-փետրվարին մենք ունեինք հետազոտվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք՝ մենք արդեն 16 տոկոս ունենք, իսկ հաջորդ շաբաթ, մեր կանխատեսումներով, այս թիվը կավելանա:

Ի՞նչ պետք է անենք: Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: Եթե ուզում ենք պահպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք մեր կողմից, որկանխենք հիվանդության տարածումը»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ մարտի 8-ի հետ կապված շարժը առևտրի կենտրոններում, հյուրանոցներում ավելանալու է, և հորդորեց հստակ հսկողություն իրականացնել հյուրատներում, առևտրի կենտրոններում, տրանսպորտում, որ կանխարգելիչ միջոցառումները պահպանվեն:

Նախարարը հավելեց, որ այսօր արդեն իսկ վերսկսում են երկու հիվանդանոցի ծավալման աշխատանքները. «Ներկայումս կա 865 մահճակալ, որից զբաղված են 808-ը: Հընթացս՝ մահճակալների թիվը կավելանա»:

Մանրամասները՝ տեսանյութում: