Դատախազների՝ պետական շահերի պաշտպանության հայցերով բավարարվել է 4.6 մլրդ դրամի հայցապահանջ, բացահայտվել է պետութանը պատճառված 19 մլրդ դրամի վնաս. ամփոփում

Լուրեր

17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
Բոլորը

Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները շարունակել են ծավալուն աշխատանքները՝ չնայած Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմներին, դրանց հետևանքով ի հայտ եկած բարդություններին. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հանրապետության դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից բազմաթիվ ոլորտներում ընդհանուր առմամբ կատարվել է 819 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 763 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, ճանապարհաշինության, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ջրային կենսառեսուրսների, ենթակառուցվածքների կառավարման, առողջապահության, կրթության, պետական գնումների, իսկ զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, զորքերի բնակավորման սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և այլ ոլորտները:

Պետության շահերին հասցրած վնասը կամովին վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել են 153 անձինք: Միայն դատախազական ներգործության այս միջոցի կիրառման արդյունքում կամովին պետական բյուջե է վերականգնվել է 512 մլն դրամ:
Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 77 հաղորդում և միջնորդագիր:

Դատախազների կողմից դատարաններ է ներկայացվել պետական շահերի պաշտպանության 56 հայց՝ ընդհանուր շուրջ 620 մլն. ՀՀ դրամ հայցապահանջով: Դատարաններում քննված 44 հայցերից 33-ով, այդ թվում նաև նախախորդ տարիներին հարուցված, բավարարվել է 4.6 մլրդ դրամի հայցապահանջ, ինչը շուրջ 65 անգամ գերազանցում է 2019թ. արդյունքները: Քննության ընթացքում է գտնվում մոտ 6,9մլրդ ՀՀ դրամի հայցապահանջով 95 հայց:

Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 249 քրեական գործ, իսկ 440 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար։

Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, գնահատման և մրցութային ընթացակարգերում, պետական սեփականության բազմաթիվ գույքերի մասնավորեցման, համայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքներում, առանձին սոցիակլական ուղղություններով պետական միջոցների օգտագործման, պետական մարմինների կարիքների համար գնումների գործընթացներում, Սևանա լճից արդյունագործական որսի և արտահանման, պետական կամ համայնքային սեփականության հողամասերը վարձակալության տրամադրելու, ոռոգման ջրի մատակարարման, ձկնաբուծարանների գործունեության և բազմաթիվ այն ոլորտներում արձանագրված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ:

Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից 2020թ.-ի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 21,4 մլրդ ՀՀ դրամ: Վերականգնվել է շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ:
Դատախազությունը ինչպես քրեական գործերի, այնպես էլ հայցերի հարուցման շրջանակներում հետամուտ է հայտնաբերված վնասի լիարժեք վերականգնմանը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված ներգործության ողջ գործիքակազմի կիրառմամբ:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում արձանագրվող արդյունքները՝ հատկապես ուսումնասիրությունների ծավալների, դրանց հիման վրա հարուցվող քրեական վարույթների մասով, շարունակում են պայմանավորված լինել նաև պետական մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողական լծակներով իրականացված ստուգումների արդյունքները ՀՀ դատախազություն ներկայացնելու գործընթացի պահպանվող բարձր տեմպերով, պետական շահերի համատեքստում տարատեսակ իրավախախտումների, հանցավոր երևույթների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներն առավել հետևողականորեն ուսումնասիրման առարկա դարձնելու հանգամանքով: