4000-ից ավելի մահ, կարանտին, փակ սահմաններ․ ի՞նչ փոխեց կորոնավիրուսը Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2024 | 17:24
Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան
16.04.2024 | 17:18
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 17:10
ԱՄՆ-ը և Կանադան խստացրել են Բելառուսի դեմ պատժամիջոցները
16.04.2024 | 17:02
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ. Իրանի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 16:56
Ադրբեջանի դիրքորոշումը չի համապատասխանում «Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով այդ երկրի դիրքորոշմանը. Սալոնիդիս
16.04.2024 | 16:48
Կրեմլը՝ ՌԴ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման բանակցությունների մասին
16.04.2024 | 16:42
Ոստիկանությունը քաղաքացու ազատության և իրավունքների սահմանները պահպանում է երկու կողմից. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը
16.04.2024 | 16:39
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 16:30
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է շորերը փոխում․ ավագանու ՔՊ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 16:25
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
16.04.2024 | 16:20
ՌԴ-ի նոր հարձակումը կարող է «սպառնալից հաջողության» հասնել՝ առանց Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության. ISW
16.04.2024 | 16:17
Իրանն այլ ելք չուներ, քան պաշտպանել իր շահերը. ՀՀ-ում Իրանի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 16:09
Աբովյան քաղաքում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է
16.04.2024 | 16:00
Դահլիճից հանե՞մ, ի՞նչ անեմ ձեր հետ․ Ավինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 15:51
Իսրայելը մտադիր է «ցավալի ազդանշան» ուղարկել Իրանին՝ հարձակմանն ի պատասխան. FT
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից ուղիղ մեկ տարի է անցել։ Եվ չնայած այս ընթացքում տարված հակահամաճարակային պայքարին՝ հանրապետությունում արդեն 172 հազարից ավելի քաղաքացի է վարակվել, 4000-ից ավելին՝ մահացել։ 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսից բուժվում է 4․693 քաղաքացի։

Factor․am-ն ամփոփել է, թե ինչ փոխեց կորոնավիրուսի համաճարակը Հայաստանում և ինչ տեղի ունեցավ վերջին մեկ տարում։

Այսպես, քովիդի առաջին վարակակիրը Հայաստան հասավ փետրվարի 28-ին՝ Իրանից և հենց հաջորդ օրը մեկուսացվեց։ Կարանտինի մեջ հայտնվեց նաև նրա հետ շփում ունեցած 30-ից ավելի քաղաքացի։ Այդ ընթացքում իշխանությունը շարունակում էր սահմանադրական հանրաքվեի ակտիվ քարոզարշավը և կորոնավիրուսին առանձնապես ուշադրություն չէր դարձնում։ Շուտով, սակայն, Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի ևս 3 նոր դեպք՝ Իտալիայից ժամանած քաղաքացիների մոտ։ Վարակակիրներից մեկի՝ Էջմիածնի բնակչի վերադարձը ծանր հետևանքներ ունեցավ։ Օրեր անց փակվեցին Էջմիածնից դուրս եկող ճանապարհները, մեծաթիվ բնակիչներ մեկուսացվեցին։

Ընդամենը մի քանի օրում կորոնավիրուսը նաև Երևանի արտադրամասերից մեկը հասավ։ Մարտի կեսին Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և սպասարկելու է միայն կորոնավիրուսով հիվանդներին: Հետագայում վերապրոֆիլավորվեցին ու քովիդ կենտրոններ դարձան նաև այլ բուժկենտրոններ Երևանում ու մարզերում։

Մարտի 16-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 45-ն էին, մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց՝ սահմանափակելով քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Դադարեցվեց սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, փակվեցին Հայաստանի ցամաքային ու օդային սահմանները։ Մարտի 23-ին Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, ըստ որի՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու և անզգուշությամբ այլ անձանց վարակելու համար սահմանվեցին վարչական տուգանքներ։

Փակվեցին ուսումնական հաստատությունները, Հայաստանում առաջին անգամ կրթական համակարգն ամբողջությամբ առցանց ռեժիմի անցավ։ Մարտի վերջին, երբ վարակն արդեն տարածվել էր Երևանում և 7 մարզերում, սահմանափակումները խստացվեցին․ փողոց դուրս գալիս քաղաքացիները պետք է ունենային ձևաթուղթ, որտեղ պետք է նշված կլիներ, թե ուր են գնում։ Ոստիկանները պետք է հսկեին քաղաքացիների տեղաշարժը։

Փակվեցին ժամանցի վայրերը, սրճարանները, ռեստորանները, թատրոններն ու առևտրի մեծ կենտրոնները։ Կարանտինի օրերին, սակայն, կորոնավիրուսի հաստատված դեպքերը կրկնապատկվեցին։ Սահմանափակումները մինչև ապրիլի կեսը երկարացվեցին, պարտադիր դարձավ հանրային վայրերում ու փողոցում դիմակ կրելը, դիմակ չկրելու համար սահմանվեց տուգանք՝ 10 հազար դրամի չափով։ Դիմակ չկրող քաղաքացիներին անձամբ վարչապետն էր ամոթանք տալիս՝ ֆեյսբուքյան էջում հրապարակելով նրանց լուսանկարները։

Շուտով փակվեց Երևանի մետրոպոլիտենը, դադարեցվեց հանրային տրանսպորտի աշխատանքը։ Այն վերսկսեց մեկ ամիս անց՝ մայիսի 18-ին, խիստ հակահամաճարակային կանոններով։ Ամիսներ անց, սակայն, ամեն ինչ առաջվա պես էր․ ավտոբուսները կրկին գերբեռնված էին, քաղաքացիները՝ առանց դիմակի։

Գարնան կեսերին վարակման օրական դեպքերի թիվը 100-ից ավելի դարձավ։ Վարչապետ Փաշինյանը խոստացավ թեստերի օրական քանակը 1000-ի հասցնել։ Որոշվեց քովիդի տեղական թեստերի արտադրություն սկսել, Կառավարությունն էլ այս նպատակով 550 հազար դոլար հատկացրեց։ Հայկական թեստերը, սակայն, պատրաստ եղան Փաշինյանի խոստումից միայն 2.5 ամիս անց և սկսեցին կիրառվել սեպտեմբերից։ Նույն ամսում ավարտվեց հանրապետությունում սահմանված արտակարգ դրությունը և 4 չորս ամսով հայտարարվեց կարանտինային ռեժիմ՝ բաց և փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանով։

Հունվարին այն երկաձգվեց ևս վեց ամսով։ Հոկտեմբերին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր, վրա հասավ վարակի երկրորդ ալիքը։ Օրական դեպքերի թիվը սկսեց գերազանցել 2000-ը։ Դեկտեմբերի կեսից սկսած՝ վարակման օրական դեպքերը նվազեցին։ Կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին շրջանառվող լուրերի ֆոնին, սակայն, օրական դեպքերի թիվը կրկին աճում է։

Այդ ցուցանիշով Հայաստանն այժմ աշխարհում 68-րդն է, մահացության ցուցանիշով՝ 62-րդը։ Եվ չնայած համավարակը դեռ չի նահանջել, Հայաստանից արդեն կարելի է արտերկիր մեկնել՝ հետևելով տվյալ երկրի կողմից սահմանված կանոններին։

Այսօրվանից ՀՀ քաղաքացիները կարող են նաև Վրաստան մեկնել՝ միայն օդային ճանապարհով և քովիդի բացասական թեստի առկայության դեպքում։ Փետրվարից Հայաստանի քաղաքացիները կարող են նաև ՌԴ մեկնել։ Այդ նպատակով կառավարությունը գործարկել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» պիլոտային ծրագիրը, որի ժամկետը, ի դեպ, այսօր ավարտվում է։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները և երբ Հայաստանը կհաղթահարի կորոնավիրուսը, դժվար է կանխատեսել։ Համենայն դեպս՝ Հայաստանում արդեն կիրառվում է Ռուսաստանի նվիրաբերած «Սպուտնիկ V» պատվաստանյութը։

Առողջապահության նախարարությունից Factor.am-ին փոխանցեցին, որ պատվաստումն իրականացվում է կամավորության սկզբունքով, քովիդ հիվանդների բուժմամբ զբաղվող հիվանդանոցների բժիշկների շրջանում՝ անվճար:

Զանգվածային պատվաստումներ դեռ չեն իրականացվում, սակայն արդեն հաստատվել են ռիսկային այն խմբերը, որոնց շրջանում առաջնահերթ կիրականացվեն պատվաստումները՝ կրկին կամավորության սկզբունքով։

Հավելենք, որ 2019-ի դեկտեմբերից ի վեր՝ աշխարհում արդեն 114 միլիոնից ավելի մարդ է կորոնավիրուսով վարակվել, 2․5 միլիոնը՝ մահացել։ Եվ չնայած պատվաստանյութերի՝ արդեն համատարած կիրառմանը, համավարակը, կարծես, դեռ չի նահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան