Քիչ անց Ստեփանակերտի մերձակայքում պայթյուն կլինի․ զինամթերք է ոչնչացվում
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ.
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ քիչ հետո Ստեփանակերտի մերձակայքում` Կրկժան թաղամասի հարևանությամբ, տեղի կունենա տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծում։
Պայթյունի ձայնը լսելի կլինի նաև մայրաքաղաքում։ Խնդրում ենք չանհանգստանալ»։