Նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին
Փետրվարի 28-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: