Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երեւանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի եւ երթի․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում՝ մարտի 1-ին բոլորին հրավիրելով Հանրապետության հրապարակ՝ երթի և հանրահավաքի:
«Սիրելի հայրենակիցներ, երկուշաբթի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի»,- գրել է Փաշինյանը։