Սուսաննա Գաբոյանը դարձավ Հայաստանի չեմպիոն, Գաբուզյանը պոկվեց Փաշիկյանից

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Երևանի շախմատի տանը ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի 76-րդ առաջնությունը: Այն անակնկալ ավարտ ունեցավ:

Վերջին տուրում միանձնյա առաջատար և ռեյտինգ-ֆավորիտ, Հայաստանի քառակի չեմպիոն Մարիա Գևորգյանը սպիտակներով պարտվեց Սիրանույշ Ղուկասյանին: Իսկ ահա նրանից կես միավորով հետ մնացող Սուսաննա Գաբոյանը սպիտակներով պարտության մատնեց Վերոնիկա Խաչատրյանին, և, վաստակելով 6.5 միավոր, դարձավ Հայաստանի չեմպիոն: Իսկ Գևորգյանը մնաց 6 միավորով և 2-3-րդ տեղերը կիսեց Մարիամ Մկրտչյանի հետ: Վերջինս եզրափակիչ՝ 9-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց Մարիամ Ավետիսյանին: Լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղը զբաղեցրեց Ավետիսյանը, իսկ Գևորգյանը ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալով:

Նշենք, որ վանաձորցի Սուսաննա Գաբոյանը երկրորդ անգամ է նվաճում Հայաստանի չեմպիոնի կոչումը: Նախորդ անգամ նա ոսկե մեդալակիր էր դարձել 2015թ.-ին:

Տղամարդկանց մրցաշարում այսօր տեղի ունեցան 9-րդ տուրի պարտիաները: Միանձնյա առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտության մատնեց Տիգրան Հարությունյանին: Գաբուզյանին մոտակա մրցակիցը՝ Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ: Այսպիսով, 9 տուրից հետո Գաբուզյանն ունի 7.5 միավոր և արդեն մեկ միավորով է գերազանցում երկրորդ տեղում ընթացող Փաշիկյանին: Երրորդ հորիզոնական բարձրացավ Սամվել Տեր-Սահակյանը, որը 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Հայկ Մարտիրոսյանի հետ: Տեր-Սահակյանն իր ակտիվում ունի 6 միավոր:

Ավելացնենք, որ տղամարդկանց Հայաստանի առաջնությունը կավարտվի փետրվարի 28-ին: