Արթուր Դավթյանը ևս երեք ոսկե մեդալ է նվաճել, օղակների վարժությունում հաղթել է Արթուր Ավետիսյանը

Լուրեր

11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
Բոլորը

Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում ավարտվեցին սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները:

Փետրվարի 26-ին տեղի ունեցան առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչները։ Տղամարդկանց առաջնությունում ամենահետաքրքիր պայքարը ծավալվել էր օղակների վրա, որտեղ հանդես էին գալիս Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկությունների հաղթող Արթուր Թովմասյանը, Եվրոական խաղերի չեմպիոն Վահագն Դավթյանը, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը, բազմամարտում Հայաստանի չեմպիոն Արթուր Դավթյանը, երիտասարդ մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանն ու Արմեն Պետրոսյանը։ Հայաստանի չեմպիոնի կոչումը ուժեղ մրցակցությունում նվաճեց Արթուր Ավետիսյանը։ Վահագն Դավթյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը եզրափակեց մրցանակային եռյակը։ Արթուր Թովմասյանն այս անգամ բավարարվեց 4-րդ տեղով։

Նժույգ թափեր վարժությունում հերթական անգամ իրեն հավասարը չի ունեցել Հարություն ՄԵրդինյանը։ Արծաթե մեդալը բաժին է հասել Արթուր Դավթյանին, երրորդ տեղը զբաղեցրել է Մամիկոն Խաչատրյանը։ Պտտաձողի վրա վարժությունում չեմպիոն է դարձել Գագիկ Խաչիկյանը, Արթուր Դավթյանը այստեղ կրկին երկրորդն է եղել, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Սամվել Զաիմցյանը։ Մյուս երեք վարժություններում մրցակցոււթյունից դուրս է եղել Արթուր Դավթյանը։ Նա չեմպիոնի կոչումը նվաճել է ազատ վարժություններում, հենացատկում և զուգափայտերում։ Ազատ վարժությունում մրցանակակիներ են դարձլ նաև Գագիկ Խաչիկյանն ու Նորայր Հովհաննիսյանը, հենացատկում՝ Արմեն Պետրոսյանը և Դավիթ Պետրոսյանը, զուգափայտերում՝ Գագիկ Խաչիկյանն ու Արմեն Պետրոսյանը։

Այսպիսով, Արթուր Դավթյանը այս առաջնությունում նվաճեց 4 ոսկե (ևս մեկը՝ բազմամարտում)․ 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ։

Կանանց առաջնությունում նորից մրցակցությունից դուրս է եղել Աննա Գրիգորյանը։ Նա բազմամարտում նվաճած չեմպիոնությանը ևս երեք ոսկե մեդալ է գումարել՝՝ հաղթող դառնալով հենացատկում, զուգափայտերում և հավասարակշռության գերանի վրա վարժությունում։ Ազատ վարժություններում Գրիգորյանը երկրորդն է եղել՝ զիջելով Ինեսա Ջաղինյանին։ Հենացատկում մրցանակակիրներ են դարձել նաև Մանե Պողոսյանն ու Անի Եղիկյանը, Զուգափայտերում՝ Մանե Պողդոսյանը և Տաթևիկ Սուքիասյանը, հավասարակշռության գերանի վրա վարժությունում՝ Աննա Մանթաշյանն ու Ինեսա Ջաղինյանը։ Ազատ վարժություններում բրոնզե մեդալակիր է դարձել Աննա Մանթաշյանը։