ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հասարակություն
25.02.2021 | 14:55«ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: