Հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի պղծված հուշարձանը վերականգվել է ու հանդիսավոր արարողություն է անցկացվել

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը
Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ այսօր կազմակերպված հանդիսավոր արարողության նպատակը ևս մեկ անգամ կոթողի խորհուրդը վերաարժևորելն էր. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Միջոցառմանը ներկա էին Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը,Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը, համայնքի այլ ներկայացուցիչներ:
Հարկ է նշել, որ վերջերս անհայտ անձինք պղծել էին հուշարձանը: Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ուժերով այն արագորեն մաքրվել էր և բերվել նախկին տեսքի:

«Այս հուշարձանը միավորում է զրկանքներ կրած երկու ժողովուրդների, և մենք, որպես այդ ժողովուրդների ներկայացուցիչներ, պետք է ամեն ինչ անենք, որ այդ արհավիրքն այլևս երբեք չկրկնվի: Հայաստանը բաց է ազգային բոլոր փոքրամասնությունների համար, և ես ևս մեկ անգամ հավաստում եմ մեր բարեկամությունը հրեա ժողովրդի հետ»,- նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը՝ արատավոր այդ երևույթը դատապարտելու և խնդրին արագորեն արձագանքելու համար:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակին: