Ալվինա Գյուլումյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՍԱՊԾ-ի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը պնդում է, թե իրեն հասանելիք կենսաթոշակը սխալ է հաշվարկվել և հիմա պահանջում է սահմանված կարգով իր կենսաթոշակը վերահաշվարկել և ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարը վճարել: Այդ նպատակով նա հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ապահովության պետական ծառայության:

«Երկու օր առաջ եմ դիմումս ներկայացրել։ Մեր՝ երեք դատավորներիս լիազորությունների դադարեցումից հետո երկուսի կենսաթոշակները հաշվարկվել են ՍԴ օրենքի մասին մեկ կետով, իսկ իմը՝ մեկ այլ կետով։ Հիմա ստացվում է, որ ես իրենց ստացածի կեսից պակասն եմ ստանում։ Նշում են, թե ես 2014 թվականին այստեղ չեմ աշխատել, բայց չէ որ ես կրկին դատավոր եմ եղել և աշխատում էի Եվրոպական դատարանում»,-Factor TV-ի հետ զրույցում նշեց Գյուլումյանը։

Հիշեցնենք. 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխությունների արդյունքում դադարեցվել էին Ալվինա Գյուլումյանի և ՍԴ ևս երկու անդամների՝ Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի լիազորությունները, քանի որ նրանք պաշտոնավարել էին 12 տարուց ավելի:

 

Մերի Մարտիրոսյան