ՀՀ-ն անկայունություններին դիմակայելու ռեսուրս չունի, իշխանությունը պետք է զիջի. Կարեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 00:58
Եթե այդ քայլերը չանենք տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու. Փաշինյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 00:26
Այո, Արծվաշենը դրա մեջ ա, ըհը, էս էլ մեր Արծվաշենը. Փաշինյանը մանրակերտը ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:46
Նոր ընտրություններ լինի, եթե ընտրվեք, նոր ձեր ուզած ձևով անեք.բերքաբերցին՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:30
ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է անկում ապրել, ընդդիմությանը՝ աճել․ սոցհարցում
17.04.2024 | 23:19
Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին սերիալ կնկարահանվի
17.04.2024 | 23:16
Փաշինյանը որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին
17.04.2024 | 23:07
Վրաստանում իրավապահներն իրենք են «վտանգ ստեղծել մարդկանց առողջության համար»․ DRI
17.04.2024 | 22:56
Բաքվի իշխանությունները մերժել են հանրահավաք անցկացնելու՝ Ադրբեջանի ընդդիմության դիմումը
17.04.2024 | 22:47
Meta-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է Threads-ը թուրքական իշխանությունների հրահանգով
17.04.2024 | 22:39
Գյումրիում քաղաքացին ընկել է շենքերից մեկի նկուղը
17.04.2024 | 22:28
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իր ձայնի իրավունքը չվերադարձվի․ ԵԽԽՎ պատգամավոր
17.04.2024 | 22:14
Էդ տների դիմաց պետք է խրամատ չլինի, հերիք է էդ խրամատի պատմությունը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.04.2024 | 21:45
«Թքել են վրան, ծնկի բերել, իջեցրել տաբատը»․ խոշտանգման մասին ահազանգն ու իրավապահների լռությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:26
Ոտքս խերով լինի, մեր խնդիրն է ապահովենք, որ ստեղ խաղաղ ապրեք. Փաշինյանը՝ Բերքաբերի բնակչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջացած նոր սահմանը խոցելի է ՀՀ-ի համար և պետք է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ այդ սահմանը անվտանգ դարձնելու համար․ ռուսական ռազմաբազայի կամ զինուժի առկայությունն այդ պայմաններից մեկն է»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՊՆ Վաղարշակ Հարությունյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազայի անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստանը» խոսում էր Սյունիքում երկրորդ ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտության մասին:

«Առաջիկայում պետք է հասնենք նրան, որ մենք՝ ինքներս կարողանանք ապահովել մեր սահմանների անվտանգությունը,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարի հայտարարությունը իրենց առաջարկից բխող էր․ «Մենք կարծում ենք, որ հնարավոր բոլոր տարբերակները պետք է կիրառել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, այս պահին անվտանգությունն առաջնահերթ խնդիր է ՀՀ-ի համար»։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ պահի ԼՀԿ-ն միանա փողոցի պայքարին, Սիմոնյանը նշեց, որ երբևէ չեն բացառել, որ կան պայքարի տարբեր մեխանիզմներ, բայց իրենց համար ընդունելի է քաղաքական պայքարի ճանապարհով հանգուցալուծման գնալը:

«Չեմ բացառում, որ գործընթացները կարող են գնալ այն փուլով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, բայց պետք է գնալ այն ճանապարհով, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացները լուծվեն քաղաքական ճանապարհով»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով «17+»-ի ապստամբելու և իշխանության՝ կրակելու մոնոպոլ իրավունք ունենալու վերաբերյալ հայտարարություններին, Սիմոնյանը նշեց, որ իրենք դատապարտում են ցանկացած բռնություն և բռնության կոչ․« ՀՀ-ն անկայունություններին դիմակայելու ներքին ռեսուրս չունի: Ցանկացած բռնի գործողություն՝ կլինի պետության կողմից, թե ընդդիմադիր որևէ ուժի կողմից բերելու է նրան, որ պետության այն հատվածը, որը մնացել է, դա էլ փլուզվի: Իսկ քաղաքական պայքարի ճանապարհն ամենաանցնցումն է»։

Սիմոնյանը նշեց, որ ընդդիմության մի քանի ուժեր ցույցերի միջոցով են փորձում ստեղծել հասարական ճնշում իշխանության նկատմամբ, ԼՀԿ-ն դա անում է հանդիպումների միջոցով. «Նպատակն այն է, որ իշխանությունը հասականա, որ չունի հասարակության աջակցությունը և գնա արտահերթ ընտրությունների»:

Մանրամասները՝ տեսանյութում: