ԱԱԾ-ն մեկ անձի է կալանավորել դավաճանության համար. Փաշինյանի աղմկահարույց գրառման հետքերով.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Արցախյան պատերազմի ավարտից երեք ամիս անց էլ պետական դավաճանների անունները հանրությանը հայտնի չեն: Մինչ այսօր չկան տեղեկություններ՝ որ շրջանակների ուղղորդմամբ են անհայտ անձինք առաջնագծում զինվորներին տեղեկություններ փոխանցել, որ Արցախյան երկրորդ պատերազմը պլանավորված է՝ Արցախի տարածքները թշնամուն հանձնելու նպատակով: Միաժամանակ, չի հերքվում, որ նման տեղեկություններ չեն տարածվել:

Հիշեցնենք՝ պատերազմի ամենաթեժ պահին՝ հոկտեմբերի 8-ին, դավաճանության դեպքերի մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, որ ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին ասել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Նիկոլ Փաշինյանը, որը պատերազմի ընթացքում նաև գերագույն գլխավոր հրամանատարն էր, հայտարարեց, որ զինվորներին համոզելով, նույնիսկ՝ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն:

Դավաճանության մասին այս և այլ աղմկահարույց հայտարարությունների ֆոնին, սակայն, պատերազմի ընթացքում պետական դավաճանություն կատարելու համար Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված է մեկ քրեական գործ, որով մեղադրանք է առաջադրվել միայն մեկ անձի: Այս մասին Factor TV-ին փոխանցեցին ԱԱԾ քննչական դեպարտամենտից՝ հավելելով, որ մեկ անձ էլ մեղադրվում է պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու համար: ԱԱԾ-ն այս անձանց ինքնությունը, զբաղեցրած պաշտոնը և այլ մանրամասներ չի հայտնում: Նշում է միայն, որ պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվող անձը կալանավորված է։

Հրադադարի ռեժիմի հաստատումից երեք ամիս անց իրավապաշտպանները և ընդդիմադիր գործիչները տարակուսած են, թե ինչու վարչապետի մակարդակով հայտարարված դավաճանության դեպքերի մասին հանրությունն այլ մանրամասներ չգիտի: Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը խնդրահարույց է համարում, որ մեկ քրգործ և մեկ մեղադրյալ կա, բայց ընդգծում է՝ իրավապահները քրեական գործեր հարուցելու համար պետք է աշխատանք տանեն:

Փաշինյանի թիմակից պատգամավորը շեշտում է՝ դավաճանության դեպքերը բացահայտված չլինելու պատճառներն ավելի շատ օբյեկտիվ կարող են լինել, քան դավադրության արդյունք: Արուսյակ Ջուլհակյանին առաջնագծից վերադարձածներն անձամբ են պատմել՝ ինչպես են առաջնագծում հայտարարել, որ, իբր, «Նիկոլը հողերը ծախել է»։

«Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն էլ կարծում է, որ նման տեղեկությունների արժանահավատ ստուգելու և հանրության հուզող հարցերին պատասխանելու համար փաստահավաք խումբ պետք է ստեղծել։ Շեշտում է՝ եթե քաղաքական ղեկավարությունը հիմնավոր տեղեկություններ չփոխանցի դավաճանության մասին, ապա քաղաքացիների մոտ օր օրի պետականության նկատմամբ վստահությունը կզրոյանա: Ընդդիմադիր պատգամավորը, միաժամանակ, կասկածի տակ է դնում Փաշինյանի՝ դավաճանների մասին հայտարարության հավաստիությունը: Գորգիսյանը վստահեցնում է՝ կա հանրային պահանջ՝ ստանալ այս հարցերի պատասխանները:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ վարչապետի հայտարարությունները հիմնականում միտինգային ոճի է որակում, որոնք որևէ հետևանք չեն ունենում: Իրավապաշտպանն ընդգծում է՝ իշխանությունները պետք է հետևողական լինեն դավաճանությունները բացահայտելու հարցում՝ գոնե նրա համար, որ հանրությունը չմտածի, թե իրենք են կանգնած դավաճանական գործընթացների վերևում: Անդրադառնալով ԱԱԾ-ից մեզ փոխանցված պատասխանին, որ պետական դավաճանության մեղադրանքով միայն մեկ գործ կա քննվող, Կարապետյանցն ասաց՝ զավեշտալի է:

Դավաճանությունների չբացահայտման մասին պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Փաշինյանը հունվարի 20-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ շուրջ 1․300 քրեական գործ կա հարուցված։ Քաղաքագետ Արա Պապյանը պետական դավաճանության դեպքերը բացահայտելու համար հարուցված 1․300 քրեական գործը բավարար չի համարում:

Թե պետական դավաճանները երբ կբացահայտվեն և պատասխանատվության կենթարկվեն կամ, ի վերջո, կհաստատվի՝ պետական դավաճաններ կան, թե՞ ոչ, հայտնի չէ․ իրավապահ կառույցից որևէ հուսադրող պատասխան չի տրվում: Ի դեպ, ենթադրյալ մեկ դավաճանության մասին էլ ԱԱԾ-ն էր հայտնել նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին, որի համաձայն՝ ՊՆ բարձրաստիճան նախկին պաշտոնյան Ադրբեջանի հատուկ ծառայություններին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն էր տրամադրել: Այս հարցով ևս նոր մանրամասներ ԱԱԾ-ն չի հայտնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան