Ուսումնական հաստատության տնօրենը կաշառք է պահանջել․ ոստիկանության նոր բացահայտումը

Լուրեր

25.04.2024 | 15:46
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը
25.04.2024 | 15:44
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
25.04.2024 | 15:41
Ռեզերվային դատավոր Տաթևիկ Մուրադյանը վերանշանակվել է Երևանի քրեական դատարանում
25.04.2024 | 15:28
Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել հայերի ապահով վերադարձի համար․ Amnesty International
25.04.2024 | 15:26
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է ակցիայի ժամանակ․ նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց
25.04.2024 | 15:18
Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հնարավորությունները
25.04.2024 | 15:10
2024 թ․ առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
25.04.2024 | 15:02
Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին, Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 14:57
Միացյալ Նահանգներին Է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
25.04.2024 | 14:52
Ալիևը Ղրղզստանի նախագահի հետ շրջայց է կատարում Արցախում
25.04.2024 | 14:43
Եռակողմ պայմանավորվածությունների կողմերից և ոչ մեկն այն չեղյալ չի հայտարարել․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 14:35
Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը․ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս
25.04.2024 | 14:26
Երրորդ երկրի դրդմամբ զբաղված են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելով․ Սիմոնյանը՝ ընդդիմության մասին
25.04.2024 | 14:23
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.04.2024 | 14:15
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
Բոլորը

Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատության պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենը, իր լիազորությունների շրջանակում կաշառք տվող անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ սահմանված նորմատիվ ակտերի խախտմամբ ՌԴ-ից Հայաստան մշտական բնակության վերադարձած և, ըստ նախնական պայմանավորվածության, 2019 թվականին ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված, Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտին, արդեն 2020 թվականին հայերեն ուսուցման 5-րդ դասարան չտեղափոխելու համար, 2020 թվականի օգոստոսին նույն աշակերտի համադասարանցու ծնողի միջոցով, որպես կաշառք, պահանջել է զգալի չափերի՝ 300 ԱՄՆ դոլար։

Այնուհետև 2021 թվականի փետրվարի 16-ին ուսումնական հաստատության տնօրենը կաշառք տված ծնողին իր աշխատասենյակ հրավիրելով և հայտնելով, որ 300 դոլարից իրեն փոխանցվել է ընդամենը 100-ը, պահանջել է 200 դոլար։ Իսկ երկու օր անց՝ փետրվարի 18-ին, իր աշխատասենյակում հրաժարվել է վերցնել պահանջած 200 դոլարը՝ պատճառաբանելով, որ մյուս ծնողն արդեն իսկ կարգավորել է խնդիրը։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի շրջանակներում՝ նույն օրը ուսումնական հաստատության տնօրենի աշխատասենյակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, ընդհանուր 5300 դոլար և 165 հազար դրամ անհայտ ծագման գումար, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն։ Տնօրենը բերման է ենթարկվել ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։