Պաշտոնյային վիրավորելը 2 տարվա ազատազրկում կարող է արժենալ. դատախազության աղմկահարույց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2024 | 15:36
Գերմանիան ավելացնում է զենքի սեփական պաշարները. Bloomberg
28.03.2024 | 15:25
Համոզված եմ՝ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 15:20
Բաքվում հայտարարում են Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին՝ մեղադրելով Արևմուտքին
28.03.2024 | 15:17
«Զվարթնոց»-ին սահմանապահներ են անհրաժեշտ, Մոսկվային մտահոգում է բրյուսելյան հանդիպումը․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 15:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան – Գալշոյան փողոցների խաչմերուկում
28.03.2024 | 14:55
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:53
ՌԴ-ում Տաջիկստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել «Կրոկուս»-ի ահաբեկչությունն արդարացնելու համար
28.03.2024 | 14:46
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:35
Հայաստանում անց է կացվել «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով աշխատաժողով
28.03.2024 | 14:30
ՌԴ-ն և Ադրբեջանը նյարդային են ապրիլի 5-ի հանդիպումից, ագրեսիվացան․ Արևմուտքն արագացրել է ՀՀ-ի եվրաինտեգրումը․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:23
Թաեքվոնդոյի միջազգային մրցաշար՝ Երևանում
28.03.2024 | 14:21
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից. հայտարարություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:15
ԵՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:02
Այսօր «Նեմեսիս» միությունն Ուկրաինայում շատ լուրջ պայքար է մղում. Վան Ահարոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:54
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան պատժամիջոցներ են սահմանել ԿԺԴՀ-ի դեմ
Բոլորը

Իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու կամ զրպարտելու դեպքում քաղաքացիները քրեական պատասխանատվության կենթարկվեն և կազատազրկվեն առավելագույնը երկու տարի ժամկետով: Օրենսդրական նման փոփոխություն, որը փորձագետները որակում են անհեթեթություն, հեղինակել և հանրային քննարկման է ներկայացրել Արթուր Դավթյանի ղեկավարած Գլխավոր դատախազությունը: Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծում նշվում է, որ ծառայության մեջ գտնվող պաշտոնյային զրպարտելը կամ վիրավորելը նախատեսում է մինչև կես մլն դրամ տուգանք, իսկ նույն արարքը կրկնելու դեպքում՝ մինչև երեք մլն դրամ տուգանք կամ ազատազրկում:

Ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը քաղաքակիրթ աշխարհից մեկ քայլով հետ կընկնի, եթե Դատախազության այս նախաձեռնությունն Ազգային ժղովի կողմից հավանության արժանանա, ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և շեշտում՝ չկա եվրոպական մի երկիր, որտեղ պաշտոնյային վիրավորելը լինի քրեականացված, իսկ քաղաքացուն վիրավորելը՝ ոչ:

Նախագիծը հանրային քննարկման դրվելուց հետո կարծիքներ հնչեցին, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը քաղաքական իշխանություններին ընդդիմադիրների կողմից հնչող վիրավորանքներից և զրպարտանքից զերծ պահելն է, ինչը հատկապես անկառավարելի է դարձել պատերազմից հետո:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, համամիտ չէ, որ այս փոփոխությունը հօգուտ վարչապետի և իշխող թիմի է:

Իշխանական պատգամավորն իր այս պնդումն այսպես է մեկնաբանում. եթե պաշտոնյային զրպարտելու դեպքում, դատարանի որոշմամբ, տուգանքի գումարը գանձվում է հօգուտ պետության, ապա շարքային քաղաքացու դեպքում այն տրվում է քաղաքացուն: Հարցին՝ ինչո՞ւ է պաշտոնյաների և շարքային քաղաքացիների միջև խտրականություն դրվում, որոնք, վարչապետի բնորոշմամբ, երեք միլիոն վարչապետերից մեկն են, պատգամավորը պատասխան չունի։ Ասում է՝ նախագիծն ինքը չի հեղինակել, բայց և ընդգծում է՝ ազատազրկմանը դեմ է:

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ը թվականին․ Կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Զրպարտությունն ու վիրավորանքը կրկին քրեականացնելու աղմկահարույց առաջարկությամբ հանդես եկած Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կարեն Ամիրյանն այսօր հանրային քննարկման էր ներկայացել ոչ պակաս սենսացիոն հիմնավորմամբ: Նա հայտարարեց՝ պաշտոնյային վիրավորելը նույնն է, ինչ պետությանը վիրավորես:

Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազը հավաստիացնում է՝ այս տասը տարիների ընթացքում, երբ վիրավորանքն ու զրպարտանքն ապաքրեականացված են եղել, դատախազությունում մշտադիտարկում են իրականացրել և պարզել՝ հասարակության մեջ ատելության, բռնության կոչերի, ոչ հարգալից վերաբերմունքի և զրպարտության դեպքերն ավելացել են:

Եթե Քրեական օրենսգրքում այս փոփոխություններն իրականացվեն, ապա իրավապահներն այլևս չեն սպասի, որ պաշտոնյաները զրպարտանքի և վիրավորանքի համար իրենց դիմեն, միանգամից քրգործ կհարուցվի:

Դատախազության այս նախաձեռնությունը ոչ միայն լրագրողական կազմակերպությունների և իրավապաշտպանների սուր քննադատությանն է արժանացել, այլ նաև իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տարակուսանքն է առաջացրել: Factor TV-ին իշխող ուժի մի քանի պատգամավորներ ոչ պաշտոնապես և կադրից դուրս հայտնեցին, որ դեմ են այս նախաձեռնությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան