ԱԻՆ-ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը
Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։
«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը և հորդորում բացառապես հետևել ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին: