Մահացած երեխային մայրը, խորթ հայրն ու տատը հարվածներ են հասցրել․ Մասիսի ոտիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 6-ին ոստիկանության Մասիսի բաժնում «Մասիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդից մեկ տարեկան մի քանի ամսական մահացած երեխա է տեղափոխվել  հիվանդանոց։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին փոքրիկի մայրն ու խորթ հայրը հայտնեցին, որ տղան գետնից դեղահաբ է գտել ու կուլ տվել, ինչից հետո տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի մարմնին վնասվածքներ կային։ Մասիսի ոստիկանները հետախուզական միջոցառումներ սկսեցին՝ պարզելով բոլորովին այլ բան։

Հետախուզական ծավալուն միջոցառումների հետ մեկտեղ իրականացվեցին նաև քննչական գործողություններ։ Մասիսի ոստիկանների, Մասիսի քննչական բաժնի և դատախազության ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հունվարից երեխայի մայրը, խորթ հայրն ու խորթ տատը տարբեր պատճառներով պարբերաբար հարվածներ են հասցրել երեխային։ Փետրվարի 5-ին ու 6-ին էլ դեղահաբ են խմեցրել։ Երեքն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին, տվել խոստովանական ցուցմունքներ ու ձերբակալվել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։