Ծառերի էտ և այգեբաց չկատարել․ հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում. ՀՕՄԿ
«Հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։
Հորդորում ենք, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում»,- տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: